21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարարը կտրամադրի

Կտրամադրվի իրազեկման թերթիկ ՀՀ առողջապահության նախարարությունը, ի պատասխան ՛՛Թեժ գիծ՛՛ ծառայություն դիմած բազմաթիվ քաղաքացիների հարցումների, տեղեկացնում է, որ ՛՛Իրազեկման թերթիկը՛՛ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 3274-Ա հրամանով հաստատված փասաթուղթ է:

Այն տրամադրվում է միայն ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1515-Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին պետական պատվերի շրջանակներում ստացիոնար բուժօգնություն ստանալու դեպքում:

՛՛Իրազեկման թերթիկը՛՛ քաղաքացիներին տեղեկացնում է իրենց իրավունքների և պարտականությունների, մասնավորապես` պետական պատվերի շրջանակներում բուժօգնության ծավալի, տրամադրվող դեղերի մասին: 

Այսպիսով, բժշկական կենտրոնը պարտավոր է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին տրամադրել ՛՛Իրազեկման թերթիկը՛՛: Տեղեկացնում ենք, որ այն ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնի միջև կնքվող պետական պատվերի տեղադրման պայմանագրի հավելված է և ենթակա է պարտադիր կատարման:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ