19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մխիթարյան.”Ֆուտբոլային կուռքս Զինեդին Զիդանն է”

Մադրիդի ”Ռեալի” դեմ այսօրվա խաղից առաջ Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանական AS-ի հետ զրույցում խոսել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի օգնական, լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի մասին:

”Դեռ մանուկ հասակից իմ կուռքն իսկապես Զիդանն էր: Ինձ հիացնում էր նրա խաղը, եւ Զիդանն ինձ ոգեշնչում էր: Ամեն դեպքում երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրան եւ նրա ցուցադրած ֆուտբոլը: Ես Մխիթարյանն եմ, ունեմ իմ ուրույն խաղաոճը եւ գոհ եմ դրանից:

Առաջին անգամ եմ ”Սանտյագո Բեռնաբեու” մարզադաշտում եւ շատ եմ ցանկանում զգալ տեղի ֆուտբոլային մթնոլորտը: Մենք սովոր ենք ”Սիգնալ Իդունա Պարկի” հրաշալի մթնոլորտին, իսկ այժմ պետք է հանդես գանք Մադրիդի լեգենդար մարզադաշտում: Նման հնարավորություն ամեն օր չի ընձեռվում”,-նշել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ