06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն՝ ևս. Էդուարդ Շարմազանով

Գոհ եմ, որ Դավիթ Շահնազարյանը մեր ցուցակի 3-րդ համարում է, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նա ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկն է: Արցախյան պայքարում ինստիտուցիոնալ լուրջ հիշողություն ունի: Մարդ է, ում համար ազգային արժեքները և ղարաբաղյան հիմնահարցում հայանպաստ լուծումը գերխնդիր է: Կարևոր է Շահանազարյանի խոսքը հասցնել մեր կառավարությանը», – նկատեց Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ինքը ընդգրկված չէ ցուցակի եռյակում:

Դիտարկմանը՝ չունի մտավախություն, որ հարձակվող կամ պաշտպանվող քաղաքական ուժի փոխարեն ՀՀԿ-ն կարող է դառնալ պահեստային, Շարմազանովն ասաց.  

«Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից»: Հիշեցնենք, որ ՀՀԿ ցուցակը բաղկացած 125 հոգուց: Առաջին տասնյակը հետևյալն է.

Սարգսյան Վիգեն

Հովհաննիսյան Արփինե

Շահնազարյան Դավիթ

Բաղդասարյան Վահրամ

Աշոտյան Արմեն

Շարմազանով Էդուարդ

Սահակյան Արման

Աճեմյան Կարինե

Հարությունյան Մենուա

Գեղամյան Արտաշես Մամիկոնի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ