11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՐԱՏԱՊ. Գագիկ Հարությունյանն ընթերցեց՝ ՛՛պարտադիր՛՛-ը հակասահմանադրական է /լրացված, վիդեո/

“Խնդրում եմ կանգնել, Սահմանադրական դատարանն է գալիս”,-հնչեց ՍԴ քարտուղարության աշխատակցուհու ձայնը եւ Սահմանադրական դատարանի անդամները մտան դահլիճ:

Ապա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն սկսեց հրապարակել բարձր դատարանի որոշումը, որը 60 էջից է բաղկացած: ՍԴ նախագահը առաջարկեց նստեն բոլորը, միայն ինքը կանգնած կկարդա:

 

 Ի դեպ, սոցցանցերում արդեն հումոր են անում՝ կապված ՍԴ որոշման ծավալի հետ՝ ՛՛սա որոշում է, թե Սանտա-բարբարա՛՛:

12:14

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ միջազգային պրակտիկան վկայում է, որ առհասարակ վստահության աստիճանն աշխարհում ցածր է այս համակարգի հանդեպ։ Թոշակային ֆոնդերի հետ կապված խախտումներն օրինակ՝ ԱՄՆ-ում համարվում են ծանր հանցանք, եւ 20 տարի ազատազրկում է սպառնում։ ՛՛Հարկավոր է բարձրացնել հասարակության վստահությունը՛՛:

12:35

Կուտակային կենսաթոշակային մասին ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները ճանաչվեցին հակասահմանադրական: Փաստորեն պարտադիր բաղադրիչը մնաց, սակայն օրենքը ճանաչվեց հակասահմանադրական: Մինչև սեպտեմբերի 30-ը հետաձգվեց օրենքի կիրառումը և վերահաշվարկվելու է այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր արդեն վճարումներ են կատարել: Հավելենք, որ որոշման հրապարակմանը հետեւեց դահլիճի բուռն ծափահարությունները: 

ՍԴ որոշման բովանդակությունը տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ