25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարը բարձրախոսով զանգեց Շուշանին… Շուշանն ասեց…/վիդեո/

Իրինա Ղազարյանը, ում որդին՝ Արթուր Ղազարյանը զինծառայության ժամանակ մահացել է 2010 թվականին, պահանջում է, որ որդուն սպանողները պատժվեն: Պաշտոնական վարկածի համաձայն Արթուրը մահացել է գլխուղեղում ունեցած ուռուցքի պատճառով, որին սակայն չի հավատում մայրը: Նա պնդում է, որ որդու մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր և մայրական սիրտը չի սխալվում՝ Արթուրին սպանել են:

Իրինա Ղազարյանը այս տարիներին հանդիպել է բոլոր իրավասու  մարմիններին : Օրերս նա հանդիպել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:Այդ մասին նա տեղեկացրեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նա նախարարին խնդրել է ուշադրություն դարձնել  հեռուստահաղորդման ժամանակ՝ ԱԺ պատգամավոր և երգչուհի Շուշան Պետրոսյանի արտահայտությանը, որտեղ վերջինս հավաստում է, որ Հադրութում զոհված 9 զինվորների պատմություն կա:

“Իմ տղային սպանել են ու ես գիտեմ ով, իրանց արյունը իմ տղայի արյան մեջ շաղվածա: Շուշան Պետրոսյանը գիտի չի ասում……Նախարարը բարձրախոսով զանգեց Շուշանին, ու ասեց, որ էստեղա Արթուր Ղազարյանի մայրը՝ տիկին Իրինան: Շուշանն ասեց էտ ծնողը ինձ վիրավորել է: Ես էլ ասում եմ, եթե ես իրեն վիրավորել եմ թող իմ նման փաստեր ներկայացնի”,-նշեց Իրինա Ղազարյանը:

Շարունակությունը՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ