25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ-որ բան այն չի. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան,

Ձեզ ուղղված իմ առաջին նամակը Դուք վերահասցեագրել էիք ՀՀ մշակույթի նախարարությանը, այսինքն այն գերատեսչություն, որի ավերիչ գործունեությունից մենք այս պահին ստիպված ենք պաշտպանել մեր ազգային հարստությունը՝ Քարահունջը: Որքանո՞վ է օրինաչափ, որ քաղաքացիները, իրենց գործերը մի կողմ դրած ամիսներ շարունակ պետք է պայքարեն մի կողմից ավերողների, մյուս կողմից՝ պաշտոնյաների դեմ՝ հանուն ազգային և միջազգային արժեքների պահպանության, երբ ամեն մի օրը նոր վնասներ է բերում ճանաչված հնավայրին: Տարօրինակ է, որ այդ պայքարը ստիպված ես մղել ոչ թե թշնամու դեմ՝ ռազմաճակատում կամ դիվանագիտական հարթակներում, այլ քո իսկ ժողովրդի ներկայացուցիչների դեմ, ավելին՝ այն պաշտոնյաների դեմ, ում ուղղակի պարտականությունն է այդ արժեքների պահպանությունը: Ուրեմն այստեղ ինչ-որ բան այն չէ:

Այս պահին Քարահունջ աստղադիտարանի շուրջ ստեղծվել է տասնյակ հազարավոր անհատներից և տարբեր կազմակերպություններից միավորված քաղաքացիական շարժում, որն այս հարցով պայքարի է դուրս եկել և գնալու է մինչև վերջ, մինչև Քարահունջի հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ ողջամիտ որոշումների ընդունումը:

Ուստի Ձեր պատասխանից է կախված՝ այս հարցի լուծումը կստանանք պաշտոնական ճանապարհով, ինչպես դա տեղի է ունենում իրավական երկրներում, թե փողոցային ընդվզման և ժողովրդական հուզումների ուղիով, որի մասնակիցը եղանք վերջին շրջանում: Մեզ բոլորիս համար ավելի շահեկան պետք է լինի կարծել, որ խաղաղ անհնազանդությամբ պայքարի փուլն ավարտվել է, և եկել է ցանկացած հարցի կաբինետային լուծումների ժամանակաշրջանը, եթե, իհարկե, ոլորտները կառավարվում են սրտացավ մարդկանց կողմից, բայց ըստ ամենայնի պարզել ենք, որ մշակույթի ոլորտը հաստատ դրանցից չէ:

Հավատացած ենք, որ Դուք չափազանց մեծ բեռնվածութ¬յուններ ունեք երկրի կառավարման ոլորտում, սակայն ո՛չ մեզ, ո՛չ Ձեզ այլևս չի կարելի հապաղել Քարահունջի հարցում, քանի որ հնավայրի ավերումն այնպիսի արագությամբ է տեղի ունենում սևեռուն գաղափարներով կառավարվող որոշ մոլագարների կողմից, որ շուտով այլևս պաշտպանելու բան էլ չենք ունենա:

Պարոն վարչապետ, հուսով եմ՝ կցուցաբերվի քաղաքացիական հստակ դիրքորոշում և մեղավորները կպատժվեն այս պահին գոնե այնքանով, որ նրանք կզրկվեն հետագա ավերածություններ գործելու հնարավորություններից, ապա՝ պատասխանատվության կենթարկվեն: Ուստի Ձեզ ենք ներկայացնում Քարահունջ աստղադիտարանի պահպանման քաղաքացիական շարժման մասնակիցների պահանջները:

1. Մեգալիթների հիմքերի մոտ փորածը (այս պահանջը արդեն կատարվել է), ինչպես նաև դրանց ողջ երկայնքով անցնող «խրամատները» անհապաղ բերել սկզբնական (ծածկված) տեսքին, ինչպես պահանջվում է պեղումներն ավարտելուց հետո, քանի որ որպես Քարահունջի աստղադիտարան, մեգալիթները գիտնականներին հարկավոր են կանգնած վիճակում, և նրանց, նույնիսկ փոքր-ինչ շեղումը, վտանգներ ունի աստղագիտական կոնկրետ հանգամանքների փչացման առումով:

2. Զրկել հնագետ Աշոտ Փիլիպոսյանին Քարահունջի տարածքում որևէ նպատակով պեղումներ իրականացնելու արտոնագրից (բաց թերթիկ), քանզի նա՝ ի սկզբանե, մինչև պեղումներ իրականացնելը 2013 թ., դեմ լինելով ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից առաջադրված, և համաշխարհային հեղինակություն հանդիսացող մի շարք ճանաչված արտասահմանյան հնեաաստղագետների կողմից հաստատված Քարահունջի աստղադիտարան լինելու տեսությանը և օգտվելով ակադեմիկոսի մահվան փաստից ու լինելով պատմաբան՝ ձեռք է բերել հնավայրը «պեղելու» բազմամյա իրավունք, և հետևողականորեն «թուլացնում է» հնավայրի աստղադիտարանային արժեքը:

– պեղումներն իրականացնում է բարբարոսաբար և բացահայտորեն խախտելով հնագիտական ժառանգության պահպանման մասին Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնգման, և օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշման մի շարք առանցքային կետեր, ինչը բերում է առնվազն 7500 տարի գոյություն ունեցող հնագույն աստղադիտարանի անաղարտության խաթարմանը և արժեզրկամանը որպես այդպիսին:

– իրականացնում է հակահայկական և հակամշակութային գործունեություն՝ միտված հայկական պատմությունը, պատմական և գիտական հուշարձանները հեղինակազրկելուն, քանզի գերեզման ունի ամեն մի փոքր ավան, իսկ այդպիսի վաղեմություն ունեցող աստղադիտարան ունի միայն ՀՀ հպարտ հայ ժողովուրդը,

– միտումնավոր ակնհայտ տեղաշարժեր է կատարում և հետագա «ինքնուրույն» տեղաշարժման վտանգներ է ստեղծում Քարահունջի մենհիրների համար և որպես ակադեմիկոս Պ.Հերունու տեսության մոլի հակառակորդ հետևողական փորձում է թուլացնել Քարահունջի աստղադիտարան լինելու ապացույցներ պարունակող հանգամանքնները:

– Ակադեմիկոս Պարիս Հերունու՝ հնաաստղագիտության համար միանգամայն ընդունելի, գիտականորեն խաչաձևվող տեսություններով փաստարկված և հիմնավորա¬պես ապացուցված գիտական դրույթի նկատմամբ Ա.Փիլիպոսյանը իր բանավոր կամ գրավոր ամեն մի ելույթում հայոց լեզվի ամենացածր տիրա¬պետման և գիտական խոսքին ոչ հարիր տերմինաբանական և շարահյուսական մակարդակով թույլ է տալիս՝ ա/ անար¬գական արտահայտություններ՝ ակադեմիկոս Հերունու, նրա տեսակետը պաշտպանող համաշխար-հային գիտական հեղինակությունների և նրանց ապացուցված դրույթի հասցեին («հորջորջում էր աստղադիտարան», «ակադեմիկոսը իր ձեռքի տակ չի ունեցել ոչ մի գիտական հիմք», դրանով կասկածի տակ դնելով Հերունու գիտական կոմպետեն¬տութ¬յունը), բ/ պայծառ հեղինակության տեր աշխարհահռչակ գինականին վերագրում է գիտնականին ոչ հարիր արարքներ՝ իբր տասնյակ տոննա կշիռ ունեցող շուրջ 240 մեգալիթների «նպատակահարմար տեղափոխություններ» է կատարել տեղանքն իր տեսությանը հարմարեցնելու համար, մինչդեռ իրականում ինքն է զբաղվել այդ ամենով՝ տեղանքը այդ տեսությանը անհամապատասխան դարձնելու նպատակով:

-Մեկ տարի առաջ իր չկայացած համակիրների հետ տպագրել էր մի հոդված, որտեղ հորդորում էր հանել դպրոցական դասագրքերից Հերունու աշխատությունների վերաբերյալ տեղեկատվություւնը, անվանելով այն <<կեղծ>> գիտական արդյունքներ, այսինքն ոտնձգություն է կատարել միջազգային ճանաչում ունեցող ակադեմիկոսի ողջ գիտական աշխատությունների նկատմամբ, մասնավորապես ռադիոօպտիկական աստղադիտակի, ինչը զրպարտություն է և դատական քննության առարկա:

– Լինելով պատմաբան՝ խառնվել է հնաաստղագիտության համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների բանավեճին և իրեն թույլ է տալիս տեսակետներ արտահայտել մի ոլորտում, ուր գիտության մեջ ամենահանդուգն տգետն անգամ չէր համարձակվի ոտք դնել, քանի որ գործը պահանջում է մի շարք գիտությունների բարձրակարգ իմացություն և գործառնությունների փորձ: Իսկ ինքը, բնականաբար հեռու գտնվելով այդ բոլորից՝ անգամ նույնիսկ մասնագետների հետ չխորհրդակցելով, ամեն մի հրապարակային և դիպվածային ելույթում անհարգալից մեկնաբանություններ է թույլ տալիս ակադեմիկոս Պարիս Հերունու և նրա աշխատությունների հասցեին՝ չներկայացնելով ոչ մի գիտական հակափաստարկ վերջինիս ապացույցները հերքելու համար (եթե հաշվի առնենք նրա այն պնդումը, որ ոչ մի խողովակ՝ այսինքն աստղադիտակ, ինքը չի հայտնաբերել):

– իր պեղումների բերումով անընդհատ գտնվելով այդ տարածքում խոչնդոտում է տուրիստական հոսքին դեպի Քարահունջ՝ կոպտորեն միջամտում է զբոսավարների խոսքին և տուրիստական խմբերի առջև պնդում, որ Քարահունջը աստղադիրատան չէ, այլ ընդամենը դամբարանադաշտ:

3. Սկսել հետաքննություն Աշոտ Փիլիպոսյանի մեթոդական, վնասարարական, ֆինանսական և գիտական չարաշահումների վերաբերյալ: Այդ ամենին տալ իրավական և գիտական գնահատական և կիրառել համապատասխան պատժամիջոցներ։

4. Դադարեցնել Քարահունջի պեղումները, փոխանցելով հուշարձանը հաջորդ սերունդներին, մինչ այդ տարածքի աստղադիտական հնարավորությունների լիովին հետազոտվելը, ժամանակակից տեխնիկայով ու արտա¬սահ¬մանյան մասնագերների ներկայությամբ։

5. Ազատել պաշտոնից մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանին, որովհետև նա.

– չի տիրապետում մշակութաբանին անհրաժեշտ հմտություններին,

– կոծկել է մեգալիթների նկատմամբ կատարված վանդալիզմի գործողությունները,

– չարաշահել է իր պաշտոնական դիրքը՝ ներքևից եկող առողջ քննադատությունը ճնշելով և բոլոր շահագրգիռ ուժերին հրապարակայնորեն «Սադրիչներ» անվանելով:

6. Փոխնախարար Նազենի Ղարիբյանը հրապարակայնորեն պետք է ներողություն խնդրի իր ազգային պատմության և մշակույթի համար պայքարող հասարակությունից առ այն, որ անվանել է նրանց “գերազգայնական տգետներ”:

7. Հեռացնել Քարահունջի արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանին այդ կարևոր պաշտոնից, քանի որ նա՝

– երեք ամիս շարունակ կոծկել է մեգալիթների նկատմամբ կատարված վանդալիզմի գործողությունները,

– մասսաներ հավաքելով իրականացնում է սնոտիապաշտական տարօրինակ ծիսակատարություններ, ինչպես՝ իր թաղման ծեսը, մերկ կանանց մասնակցությամբ միջոցառումներ, ֆոտոսեսիաներ՝ Քարահունջում, Ուխտասարում և հարակից տարածքներում, ինչը անթույլատրելի է հայ մարդու համար սրբավայր համարվող տեղում:

– չլինելով գիտնական և ոչ մի առնչություն չունենալով քննարկվող հարցերի հետ՝ ամենուրեք քարոզում է, որ Քարահունջը աստղադիտարան չէ ու երբեք էլ չի եղել,

– Քարահունջի մեգալիթներից ոչ հեռու քարերից կառուցել է անհասկանալի շրջան՝ անվանելով դա արտ-ստուդիա, որը շեղում է ճանապարից եկող տուրիստներին՝ ստեղծելով տպավորություն, որ հենց դա է Քարահունջը: Եվ ընդհանրապես վերաբերվում է այդ վայրին որպես իր սեփականություն՝ անելով այնտեղ ինչ որ ցանկանում է:

8. Վերադարձնել հուշարձանին իր նախկին անվանումը և կոչել այն «Քարահունջ աստղադիտարան ազգային գիտական և պատմամշակութային արգելոց» և այնտեղ ամրացնել հնավայրի իսկական գիտական մեկնաբանություն և ոչ թե նշել որպես թուրքական «Ղոշուն դաշ»-ի հայերեն թարգմանության արդյունք պրոպագանդող հուշատախտակ:

9. Ներկայացնել դիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում Քարաhունջ համալիրը ընդգրկելու վերաբերյալ, որպես ազգային և միջազգային եզակի արժեք ունեցող պատմամշակութային և գիտական հուշարձան՝ Սթոունհենջի, Քալենիշի, Քարնակիի և այլ աստղադիտարանների հետևությամբ:

10. Հետագայում հուշարձանը ցանկապատել, կազմակերպել պահակային ծառայություն, ստեղծել համապատասխան ինֆրաստրուկտուրա և պետականորեն պատասխանա¬տ¬վութ-յուն կրել դրա պահպանության համար:

Նամակին կցված են՝
1. Մշակույթի փոխնախարարներ՝ Տիգրան Գալստյանի և Նազենի Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումները:
2. Հնագետ Աշոտ Փիլիպոսյանի Քարահունջում կատարած ավերումների լուսանկարները (2 լուսանկար):
3. Քարահունջի արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանի կազմակերպած ծիսակատարությունների լուսանկարներ՝ 
– Քարահունջում անցկացված իր իսկ թաղման արարողության լուսանկարներից (3 լուսանկար),
– ուխտասարում մերկ կանանց հետ ծիսակատարություն (2 լուսանկար), 
– ընկերոջ մասնակցությամբ մանեկենների միջոցով անցկացվող անհասկանալի գործողություններ Քարահունջի մեգալիթների տարածքում:

Հարգանքներով,
Նանա Պարիսի Հերունի

Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ