08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղրիի ճանշինականները հաշված ժամերի ընթացքում մաքրեցին ճանապարհահատվածի 1մ 60սմ հաստությամբ ձյան շերտը

 Մարտի 30-ին տեղացած առատ ձյան, քամու ու բքի պայմաններում արտակարգ ռեժիմով են  աշխատել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ աշխատող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները։

Բացառությամբ մի քանի ճանապարհահատվածների, որտեղ ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով ժամանակավորապես հնարավոր չէր ապահովել ճանապարհների անցանելիությունը,  ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները երթևեկելի էին։

Դժվար էր հատկապես Հայաստանի ամենաբարձր կետի՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքով անցնող ճանապարհի անցանելիության ապահովումը, որտեղ մի քանի ժամվա ընթացքում ձյան շերտի հաստությունը կազմում էր արդեն մինչև  1մ 60 սմ։

Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհները սպասարկող  ”Մեղրու ՃՇՇՁ” ՍՊ ընկերության ղեկավար Ազատ Գասպարյանի գլխավորությամբ, ճանշինի աշխատակիցները  կարճ ժամանակում հատուկ տեխնիկայի կիրառմամբ կարողացան մաքրել և ձյան հաստ շերտից ազատել ճանապարհի առավել դժվարանցանելի հատվածը՝ անվտանգ երթևեկություն  ապահովելով  հարավային դարպասներով Հայաստան ելումուտ  անող բոլոր տրանսպորտային միջոցների համար։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ