23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանի երեք քայլերը

Փարիզյան այցից հետո, նոյեմբերի 12-ին,  ՀՀ վարչապետի  պաշտոնակատարի  տիկին  Աննա Հակոբյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ, տեղեկացնում է խոսնակ Արփինե Զարգարյանը:

Երկօրյա այցի մեկնարկը տրվել է Մոսկվայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված պաշտոնական ճաշով, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված այն կին դեսպանները, ինչպես նաև դեսպանների կանայք, որոնց նստավայրը Մոսկվայում է, ինչպես նաև տարբեր հիմնադրամների  ներկայացուցիչներ:

Տիկին Հակոբյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ հանդիպման հիմնական նպատակը, ծանոթանալուց զատ, հյուրերին վարչապետի տիկնոջ կարգավիճակում իր ծավալած գործունեությունը ներկայացնելն է։ Նա, մասնավորապես խոսել է իր գործունեության երեք ուղղությունների մասին։

Առաջինը «Ժպիտների քաղաք» հիմնադրամն է, որն ստեղծվել է մանկական քաղցկեղով երեխաների  բուժմանն աջակցելու նպատակով։ Աննա Հակոբյանը նշել է, որ մինչ այս պահը հիմնադրամն արդեն  մի քանի տասնյակ միլիոն դրամի օգնություն է հատկացրել քաղցկեղունեցող երեխաների բուժման  նպատակով: Այս ոլորտում ծավալվող գործունեությունը, ըստ Հակոբյանի, չի սահմանափակվելու  միայն  Հայաստանով. մտադրություն կա  Հայաստանում ստեղծել քաղցկեղի բուժման  այնպիսի  կենտրոն,  որը  կսպասարկի ողջ տարածաշրջանիհիվանդներին։

Իր գործունեության հաջորդ ուղղությանն անցնելով՝ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի նպատակը Հայաստանում առողջ, ներառական հասարակության կառուցմանն աջակցելն է: «Մենք նպատակ ունենք հիմնադրամի գործունեությունը ծառայեցնել առկա կամ մեր  ճանապարհին պատահող բոլոր խնդիրների երկարաժամկետ եւ կայուն լուծումներին:

«Իմ քայլը» հիմնադրամը փորձելու է ձեւավորել բարեգործական հիմնադրամի նոր մոդել, որը ենթադրում է ոչ թե գումարի կարիք ունեցողներին պարզապես այդ գումարով ապահովել, այլ ստեղծել մեխանիզմներ, որ նրանք դառնան ինքնաբավ եւ անհրաժեշտ գումարը ինքնուրույն վաստակելու հնարավորություն ունենան»,- նշել է տիկին Հակոբյանը:

Անդրադառնալով իր գործունեության երրորդ ուղղությանը՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, դրա ստեղծման պատմությանն ու առաքելությանը, Աննա Հակոբյանն ասել է.  «Եսառաջարկում եմ, որ բոլոր կանայք, որոնց համար թանկ է թեկուզ մեկ երիտասարդի կյանքը, համախմբվեն եւ որպես կին ու մայր կոչ անեն հակամարտությունները լուծելուճանապարհին զերծ  մնալ զենքի եւ ուժի կիրառումից եւ օրինակ՝ ղարաբաղյանհակամարտության դեպքում, հարցի  կարգավորումը փնտրել բանակցությունների սեղանիշուրջ: Մեր այդ քայլով մենք կարող ենք փրկել  հարյուրավոր ուրիշ, թեկուզ մեզ անծանոթմայրերի երեխաների կյանքեր: Ես հավատում եմ, որ  կանանց մայրերի հավաքական ձայնը լսելի կդառնա, անտարբեր չի թողնի  կրակի հրաման տվող  տղամարդկանց եւ կազդի նրանցորոշման վրա»,- ասել է Աննա Հակոբյանը։ 

Նա ներկաներին պատմել է արշավի շրջանակներումայս տարվա հոկտեմբերին ռուսաստանցի մի  խումբ ականավոր մտավորականների՝ Հայաստան ևԱրցախ կատարած այցի մասին՝ ընդգծելով, որ  այս արշավի հիմքում քաղաքական ենթատեքստչկա։

Ելույթի ավարտին տիկին Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին մասնակցության համար՝ հույս հայտնելով, որ այս այցը հիմք կդառնա կարևոր համագործակցության:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ