27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու է դոլարը թանկանում. Իրատես

Դոլարը թանկանում է, ապ­րանքների գները աճում են, նույնն են մնում աշխատավարձերն ու թոշակները, իսկ մարդիկ էլ, Փաշինյանը կասեր, ոչ թե աշխատանք չու­նեն, այլ «լոդրություն» են անում: Ոչ վաղ անցյալում այս ամենը լուրջ քննադատության ալիք կբարձրացներ, հասարակությունը կրկին կհի­շեր, որ այս ամենի մեղավորը երկ­րռւմ ձևավորված ոչ լեգիտիմ իշ­խանությունն է, սակայն այսօր իշ­խանությունը լեգիտիմ է, բայց տն­տեսությունը շարունակում է անմ­խիթար վիճակում մնալ: Փոխարենը լուռ են անգամ հայտնի տնտեսա­գետները, չնայած նրանք ևս լուրջ անհանգստություններ ունեն:

Փաստենք նաև, որ նախընտրա­կան շրջանում տնտեսական իրա­վիճակը դառնալու է այս իշխանության աքիլեսյան գարշապարը: Այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ արհեստավարժորեն կարող է իրավիճակի ողջ մեղքը բարդել նա­խորդ իշխանության թողած վատ ժառանգության վրա, սակայն թիրախային քննադատության դեպ­քում դժվար չէ պարզել, որ Փաշի­նյանի կառավարության տնտեսա­կան բլոկը սնանկ է:

Ի դեպ, Իրանի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոց­ները, որոնք հաստա­տապես չեն շրջանցի նաև մեր երկիրը, առանց այն էլ տխուր վիճակում գտնվող մեր տնտեսությունը «հա­լից գցելու են»: Իսկ մենք դեռ տարօրի­նակորեն խոսում ենք Իրանի հետ սահմանի փակ­ման մասին:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոր իշխա­նությունում տնտեսական վերլու­ծություններն ու քաղաքականու­թյունը շատ մակերեսային մակարդակի վրա են: Ի դեպ, իշխանությու­նում եղած հատուկենտ պրոֆեսիո­նալներն էլ չեն կարող իրավիճակ շտկել մի պարզ պատճառով, «վերևից» շատ հաճախ տնտեսա­կան տրամաբանությանը հակասող հրահանգներ են ստանում, որոնք, ուզած-չուզած պետք է կատարեն: Սակայն սա այս հոդվածի նյութ է: 

Մինչ նախընտրական «մենա­մարտերը» սկսվեն, որի ժամանակ հաստատապես չի շիջանցվի տնտեսական վիճակը, անդրադառ­նանք մի կոնկրետ խնդրի՝ ինչու՞ է դոլարը օր օրի թանկանում, տնտե­սական ի՞նչ շարժերի հետևանք է սա: Դոլարի փոխարժեքը շու­տով կհատի 490 դրամի սահմանը: Ըստ Կենտրո­նական բանկի, երեկ­վա դրությամբ 1 դոլարն արժեր 488, 5 դրամ: Արդյոք սա նախընտրական վիճակո՞վ է պայմանավորված, որոշ տնտե­սագետներ չեն բացառում, ոմանք էլ պնդում են, որ խնդիրը պետք է դիտարկել զուտ տնտեսական քա­ղաքականության շրջանակում:

Եթե այս իշխանությունն էլ նախորդի հետքերով գնա, պետք է հայտարա­րի, թե իրավիճակը պայմանավոր­ված է արտաքին տնտեսական իրավիճակով: Բայց այս առնչու­թյամբ մի դրվագ ընդգծենք, նավթի գինը միջազգային շուկայում նվա­զել է, որի պարագայում դոլարը պետք է էժանանար, ոչ թե բարձրա­նար: Ուրեմն, ո՞րն է թանկացման իրական պատճառը: 

ԱԺ նիստում 2019-ի պետական բյուջեի նախագծի շրջանակում ճիշտ կլիներ, որ կառավարության անդամներն անդրադառնային նաև այս թեմային: Օրինակ, Հայաստա­նի կառավարությունն ի՞նչ է անելու, երբ դոլարի գինը հասնի ու հատի 500 դրամի սահմանը, ասել է, դրամն արժեզրկվի, կա՞ մշակված սցենար: Այս պարագայում քաղա­քացիների տնտեսական, սոցիալա­կան վիճակն ինչպիսի՞ն է լինելու Նոր տարվա շեմին:               

Ապրանքների գները մինչև ու՞ր են «թռչելու»: Ընդամենը հիշենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այս առնչությամբ ասած բավականին պատկերավոր խոսքը. «Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այս Նոր տարին»:

 

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ