29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապրիլի 28-ի գործողություններից հետո դեռ համաձայնության չեն եկել

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների այսօրվա խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե 4 ուժերի բոլոր հարցերը կապված են մինչև 28-ի գործողութունների հետ։ ”Դրանից հետո մենք դեռ որևէ համաձայնութուն չունենք։ Ըստ ստեղծված իրավիճակի` մենք հետևություն կանենք ու դրա հիման վրա կորոշենք անելիքները”,-ասաց նա։

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ քառյակի գործողությունները համաձայնեցված են, սակայն առաձին հրապարակներ ու քննադատություններ են հնչում, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքոմ է, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե բոլոր ուժերը ազատ են իրենց տեսակետները հայտնել։ ”Մենք խոսում ենք այն խնդիրների վերաբերյալ, որոնք համաձայնեցված են: Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները համաձայնեցված հանրահավաքներին չի խանգարում: Չորսի ձևաչափում համաձայնեցված են և դրանից դուրս ազատ են իրակացնել իրենց միջոցառումները, այլ կուսակցությունները կաշկանդված չեն քառյակի գործընթացներից, բայց բնականաբար մասնակցում ենք նրան, ինչին համաձայնել են մասնակցել”:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ը կատակով է վերաբերում այս նախաձեռնությանը, պատգամավորն արձագանքեց. ”Իրենք պիտի չհավատան, չտեսնեն, անընդհատ ոնց որ փորձեն սարկազմի, ծաղրուծանակի վերածեն այս ամենը, ասում են՝ հարցեր ենք բարձրացնում, ծեսի ենք վերածում, ամեն քառօրյա նիստում հարց ենք բարձրացնում: Բայց այէդ հարցերն իրենք ստեղծել են, քառօրյան էլ չի հերիքի դրանց համար: Սրա մասին թող մտածեն, լավ կյանքից չէ, որ քառյակն ամեն քառօրյային ինչ-որ կոնկրետ հարց է բարձրացնում, պահանջում է լուծում տալ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ