29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Հայաստանում գրանցված գործազուրկների 70 տոկոսից ավելի կանայք են”

“Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա” ՀԿ-ն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նշեց նաեւ, որ 2014թ-ը հայտարարել են Պատասխանատվության տարի: Նա նշեց նաեւ, որ որպես կին` իրենց մեծագույն երկրին, երեխաներին ծառայելն է:

“Հայաստանում այսօր կանայք բազմազան խնդրներ ունեն, որոնցից հիմնականը զբաղվածության հարցն է: Հայաստանում գրանցված գործազուրկների 70 տոկոսից ավելի կանայք են: Մենք մեր առջև խնդիր ենք դրել կանանց աշխատանք գտնելու հնարավորություն տալ և նպաստել տնտեսության զարգացմանը”,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ 10 տարվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում ՀԵԿԱ-ն իրականացրել է 100-ից ավելի ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ համայնքների զարգացմանը, կանանց տնտեսական մասնակցության խթանմանը, համայնքային գործընթացներում ներգրավմանը:

ՀԵԿԱ-ն հիմնել և համակարգում է երկու ցանցեր` ՀՀ “Կին ձեռներեցների ցանցը” եւ “Աղջիկների երկիր” ցանցը, որը միավորում է արզերում բնակվող 13-22 տարեկան 2.5 հազարից ավելի աղջիկների:

Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 6-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում, ժամը 11-20-ը ՀԵԿԱ-ն կազմակերպում է բարեգործական բացօթյա ցուցահանդես-վաճառք` նվիրված կանանց միամսյակին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ