29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քառյակն անցնում է շուրջօրյա հանրահավաքների

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները այսօր հերթական փակ նիստն են անցկացրել: Ապա լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ  որոշում են կայացրել Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնել:

Ապրիլի 28-ից 30-ը քառյակը համատեղ շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնեն: Բացի այդ նրանք հանրապետության մարզերերում իրազեկման հանրահավաքներ են անելու, որոնք ուղղված կլինեն հանրության լայն շերտերին տեղեկացնելու կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին: 

 Ռուստամյանը շեշտեց` քանի որ ապրիլի 28-ին կառավարության անվստահութան հարցն են բարձրացնելու, բնականաբար նախագծով հանդես կգան:

Հարցին, թե ինչով են պայմանավորված շուրջօրյա միջոցառումները, նա պատասխանեց` նրանով, որ անվստահության հարցը, որ բարձրացնում են, պետք է քվեարկության դրվի չորեքշաբթի օրը, ապրիլի 30-ին։ ”Այդ օրը կկազամկերպենք հանրահավաքներ ի պաշտպանություն այս նախաձեռնության”:

Պատգամավորը ավելացրեց, որ երկու հանձնախումբ է ստեղծվել և սկզբուքնային համաձայնություն ձեռք  բերվել։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ