Քեսաբում գլխատումներ չեն եղել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քեսաբահայ եղբայրներ` Սերժ և Արամ Քալուգյանները խոսեցի Քեսաբից իրենց տեղահանման մասին:
”Մարտի քսանմենկին` Քեսաբի բնակչությունը արթնացավ կրակոցների ձայնից, այնպես ուժեղ զենք էր օգտագործվում, որ բոլորս ահաբեկված էինք: Մեզ ասեցին, որ գնաք Քեսաբից քիչ վերևում գտնվող գյուղ, մինչև իրավիճակը կարգավորվի: Տեսանք որ չի կարգավորվում, ով մեքենա ուներ` մեքենայով , ով չուներ ոտքով հասան Լաթաքիա և ապաստանեցին սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ: Եկեղեցում մեջ տեղավորվել էին շուրջ վեց հարյուր ութանասուն ընտանիք, ովքեր չէին հասցրել ոչ մի բան վերցնել իրենց տներից”,-պատմեց Արամ Քալուգյանը:
Նա տեղեկացրեց, որ երեկ տարհանվել են նաև Քեսաբում մնացած երեք հայ պապիկներ, որոնք տարիքի պատճառով չէին կարողացել ժամանակին դուրս գալ:
Եղբայրների փոխանցմամբ կատարվել է ցուցակագրում, որով պարզ է դարձել, որ 30-40 հոգի կորած են, նրանցից տեղեկություն չկա: Ցուցակագրման արդյունքում պարզվել են անունները:
Քալուգյանները փաստեցին, որ ”Գլխատումները, որ ցույց են տալիս Քեսաբի մեջ չի եղել, եղել է Սիրիայի տարածքում: Քեսաբի մեջ երեխաներ չեն մնացել, մնացել են միայն ծերեր, որոնք չուզեցին լքել իրենց տները: Քեսաբահայության մեջ վնասներ չկան, մի քանի հոգի թեթև վիրավորվել են, բայց ծանր վնասվածք չի արձանագրվել:Փառք Աստծու”:
Եղբայրների հավաստմամբ քեսաբահայերը հույսով են վերադառնալ Քեսաբ: