11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բացարկ Խաչիկյանի դատավորին. որոշումը 20 րոպեից /վիդեո/

 Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դաատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակեց Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատաքննությունը:

Արշակ Վարդանյանը Խաչիկյանի գործով երրորդ դատավորն է: Առաջինը՝ Մխիթար Պապոյանն է, ով նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Նրան փոխարինեց Մեսրոպ Մակյանը, ով էլ ինքնաբացարկ տվեց, քանի որ Վազգեն Խաչիկյանն իր համակուրսեցին էր եւ մինչեւ օրս ջերմ հարաբերությունների մեջ է:

Արշակ Վարդանյանը դատավարության կողմերից հարցրեց, թե ունեն արդյոք ինանաբացարկ: Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ ունի ինքնաբացարկի միջնորդություն:

Ըստ նրա, դատավորը այնպիսի գործողություններ է արել, որը թույլ է տալիս մտածելու, որ անաչառ քննություն չիկատարվելու: Մասնավորապես մերժել է իր պաշտպանյալին գրավով ազատելու միջնորդությունը: Ըստ պաշտպանի, Հովիկ Գրիգորյանը դրական է բնութագրվում, կա ԱԺ փոխնախագահի երաշխավորությունը, ունի հաշմանդամ հայր, անչափահաս երեխաներ իր խնամքին: Արա Զաքարյանի համոզմամբ, դատավորը կամ պիտի կալանավորեր բոլոր ամբաստանյալներին, կամ էլ բոլորին ազատ արձակել:

“Ողջամիտ կասկած են հարուցում փաստերը եւ բացարկ եմ հայտնում”,-ասաց պաշտպանը: Ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները միացան ինքնաբացարկի միջնորդությանը:

Միջնորդությանը առարկեց մեղադրողը: Մեկ-երկու հարցեր տալուց հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու:

Որոշումը կհրապարկվի քսան րոպեից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ