01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ուշադրության կենտրոնում՝ ծառայությունների որակի բարելավումը

Գյուղական բնակավայրերի 265 բժշկական ամբուլատորիաներում ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել և արդյունավետորեն աշխատում է։ Ցավոք, նույն արդյունքները չունենք քաղաքային պոլիկլինիկաներում։ Մեծաթիվ մասնագետներ պետական հատուկ ծրագրերով վերապատրաստվել և ընտանեկան բժշկի որակավորում են ստացել, բայց շարունակում են աշխատել որպես տեղամասային բժիշկներ։ Փաստորեն, կադրային այդ մեծ ներուժը նպատակին չի ծառայում»,-խնդիրը բարձրացնելով գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ` Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց։

Ընտանեկան բժիշկների գործառույթների ներդրումը նպատակահարմար գտնվեցսկսել մարզային այն բուժհաստատություններում, որտեղ պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները միևնույն կառուցվածքում են։ Դա հնարավորություն կտա նեղ մասնագետներին աշխատանքով ապահովել կից հիվանդանոցներում։ Իսկ այն խորհդատվությունները, որոնք չեն իրականացվի ընտանեկան բժշկի կողմից` կկազմակերպվեն հիվանդանոցային պայմաններում։ Միաժամանակ խնդիր դրվեցաշխատանքներ տանել ընտանեկան բժիշկներին որոշակի դեղերով ապահովելու ուղղությամբ։

«Այս քայլով մենք միանգամից մի շարք խնդիրների լուծում կտանք։ Մարդիկ շատ դեպքերում շտապօգնության ծառայությանն են դիմում, որպեսզի իրենց անհանգստացնող վիճակին համապատասխան անհրաժեշտ հաբ տրամադրվի կամ ներարկում կատարվի։ Իսկ եթե իմանան, որ նույնը կանի ընտանեկան բժիշկը՝ այցելուներին տեղում առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելով, ապա առաջնային օղակը չեն շրջանցի։ Միաժամանակորոշակիորեն կթեթևացնենք մեր ազգաբնակչությանառաջին անհաժեշտության դեղամիջոցների ձեռքբերման հոգսը»,-կարևորելով գաղափարը՝ շեշտեց նախարարը։ Որոշվեցհարցի առավել հանգամանալից քննարկում կազմակերպել, ապա ծրագիր մշակել։

Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեցհանրապետությունում առկա բժիշկների հաշվառում կատարելու, ինչպես մասնագետների որակավորման, այնպես էլ բժշկական ծառայությունների ու բուժհիմնարկների հավատարմագրում կազմակերպելու ուղղությամբ։ Դրանք բժշկական ծառայությունների որակի բարելավման, մասնագետների խրախուսման լուրջ խթան կարող են հանդիսանալ։ 

Նշվեց, որ արդեն աշխատանքներ են տարվում Երևանում առկա վնասվածքաբանական ծառայությունների ծանրաբեռնվածությունը, մասնագետներով ու անհարժեշտ սարքավորումներով հագեցվածությունն ուսումնասիրելու ուղղությամբ։ 

Նախարարին զեկուցվեց նաև փետրվար-մարտին դեղերի գների նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքները` ինչի առթիվ հանձնարարվեց առավել համապարփակ վերլուծություններ կատարել։

Ամփոփելով  Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի երրորդ շաբաթվա արդյունքները` որոշվեց բովանդակային վերլուծություններ և ծրագրային մոտեցումներ մշակել վերջնական ամփոփման արդյունքներով։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ