28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հանրապետականները” ստորագրություն են հավաքում Խաչիկյանի համար

Henaran.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել` փոխելու Ախթալայի քաղաքապետ Հայկազն Խաչիկյանի եղբոր՝ Կարեն Խաչիկյանի խափանման միջոցը` հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը:  Նման իրավունք տալիս է Հայաստանի Քրեական դատավարության օրենսգիրքը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված Կարեն Խաչիկյանը մեղադրվում  է Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը զգալի չափերի վնաս է պատճառել:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը  եւ Շնող գյուղի բնակիչ  Էդգար Հախվերդյանը օգոստոսի 30-ին,  ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող   Ախթալա քաղաքի Սպանդարյան  փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի    վրա, կոտրել  մուտքի դուռը`  ոչնչացնելով   ու վնասելով տան գույքը, այնուհետեւ  վնասել են նշված շենքի  բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր  “Մերսեդես Բենս” մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով  պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Սրանից հետո Խաչիկյանը հորեղբոր տղայի հետ գնացել է Չիչյանենց տուն, վնասել գույքը, հարվածել տանը գտնվողներին:

Նշենք նաեւ, որ Խաչիկյանին  սպասվում է  տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ