27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոռուպցիան կշարունակվի, քանի դեռ մտածողությունը նույնն է. Առավոտ

«Հետքը» օրեր առաջ հոդ­ված հրապարակեց, որով հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն 35 հազար ԱՍՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար՝ Գյուղատն­տեսության զարգացման հիմնադ­րամից:

«Հետքը» գրավոր հարցում էր ու­ղարկել հիմնադրամ, որն էլ տրա­մադրել էր «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնա­գիրը: Տեղեկացանք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011թթ. հիմնադրել է «իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգե­րի տեդադրմամբ եւ լանդշաֆտա­յին դիզայնով: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մաս­նակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրի­գեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնե­մասը պատկանում է Դավիթ Ար­մենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է:

Հրապարակված հոդվածից հայտնի դարձավ նաեւ, որ «Իրի­գեյթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչ­վել, երբ Ավինյանն արդեն փոխ­վարչապետ էր, քանի որ դրամաշ­նորհի համար Գյուղատնտեսու­թյան զարգացման հիմնադրամին ուղղված «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրե­նի դիմումը ստորագրված է 2018թ. փետրվարի 14-ով: Այղ Ժամանակ Տիգրան Ավինյանը Երեւանի ավագանու «ԵԼՔ» խմ­բակցության անդամ է եղե( եւ հիշ­յալ ՍՊԸ-ի տնօրեն, դիմում-հայտը ստորագրել է անՏամբ Տիգրան Ավինյանը:    Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից «Հետ­քի» հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ կնքված փաստաթղթերը պարունակում են աոեւտրային գաղտնիք, սակայն հիմնադրամի բանավոր հարցմանն ի պատաս­խան՝ ընկերությունից համաձայնել են, որպեսզի փաստաթուղթը տրամադրվի:

Գյուղատնտեսության զարգաց­ման հիմնադրամի տնօրենի ժա­մանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը հայտնել է, որ 2018թ. մարտի 15-ին «Իրի­գեյթ» ՍՊԸ-ն եւ այլ ընկերություն­ներ հիմնադրամ են ներկայացրել թվով 49 բիզնես-հայտեր: Դրանից 16-ը մերժվել է: Մայիսի 25-ին տեղի է ունեցել «Արժեշղթային զարգացման» հանձնաժողովի նիս­տը, որի արդյունքում թվով 33 բիզնես-հայտերից հաղթող է ճա­նաչվել 29-ը: Սակայն վերջնարդյունքում համաձայնագրեր են կնք­վել 26 ընկերությունների հետ, այդ թվում՝«Իրիգեյթ» ՍՊԸ-ի: Ընկե­րության հետ պայմանագիր է կնք­վել օգոստոսի 1-ին:   

Տիգրան Ավինյանը 2018թ. մայիսի 25-ին փոխվարչապետ էր, իսկ «Իրի­գեյթ» ԱՊԸ-ի մասնակիցների ցան­կից դուրս է եկել դրամաշնորհի մր­ցույթում հաղթող ճանաչվելուց հե­տո՝ 2018թ. հունիսի 5-ին:

Բացի այդ, հիմնադրամի այդ ժամանակվա տնօրենը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում նշանակվեց գյուղնախարար: Խոս­քը գյուղատնտեսության նախարա­րի պաշտոնակատարի մասին է՝ Գեղամ Գեւորգյանի, որը նախկի­նում ղեկավարում էր Գյուղատնտե­սության զարգացման հիմնադրամը:  

Ավինյանին դրամաշնորհ տրամադրելու հարցում իր դերա­կատարումը բացառեց նաեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն, ներկայում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ օրեր առաջ հայ­տարարել էր, որ հանձնարարել է ուսումնասիրել Ավինյանի մասին մամուլի հրապարակումները:

Բարձրացած աղմուկի ընթացքում փոխվարչապետի պաշտոնակա­տար Տիգրան Ավինյանն այսպիսի տեսակետ հնչեցրեց, թե հիմնա­վոր կասկածներ ունի, որ մամուլի որոշ հրապարակումներ պատվեր են իր դեմ: Հարցին՝ կա արդյոք շահերի բախում, Ավինյանը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, պատասխա­նել էր. «էդտեղ ուղղակի շահերի բախման հարց չի կարող լինել :Այս ծրագրիը դեոեւս մեր ընկերու­թյունը դիմել է փետրվարին: Բոլոր զործընթացները, որոնք որ տեղի են ունեցել եւ մեծամասամբ եւ նույնիսկ տեղյակ չեմ եղել այս գործընթացներից: 10 փուլերից 9 փուլերը տեղի են ունեցել մինչեւ հեղափոխությունը եւ վերջին փուլը տեղի է ունեցել, երբ որ ես նշա­նակված եմ եղել մի քանի օր որ­պես փոխվարչապետ»:

Ավինյանի կարծիքով, գործընթացը դրական է. նախ պաշտոնյաներն այսուհետեւ ավելի զգոն կլինեն, բացի այդ, քն­նարկման թեմա կդառնա մեդիադաշտում գործող մշակույթը: «Այլ բարքերը, որոնք եղել են քաղաքական դաշտում, նաեւ եղել են մեդիա դաշտում, եւ ես չեմ բացառում որ կոոուպցիան մեդիա դաշտում որոշակիորեն շարունակվում է: Ընդհանուր առմամբ տարատեսակ նյութեր են հրաողարակվել իմ մասին, տարբեր պաշտոնյաների մա­սին, եւ ես, այո, ունեմ որոշակի հիմնավոր կասկածներ, որ այո, նյութերի մի մասը կարող է նաև լինել պատվիրված: Շատ հավա­նական է, որ նմանատիպ թեմա­ները զարգացնողները լինեն հա­մակարգից»,- նշել է նա:

Այսպես, գործընթացը սկսվել է փետրվար ամսից, երբ Ավինյանը քաղաքականության մեջ չէր եւ պարզ է, որ չէր կարող կանխա­տեսել, որ ամիսներ անց որեւէ պաշտոն է ստանձնելու: Այստեղ ամեն ինչ հասկանալի է: Բայց  նաեւ փաստ է, որ Ավինյանը 2018թ. մայիսի 25֊ին փոխվարչապետ էր, երբ տեղի է ունեցել «Արժեշղթային զարգացման» հանձնաժողովի նիստը, որի արդ­յունքում էլ բիզնես-հայտերից հաղ­թողներ են ճանաչվել, իսկ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի մասնակիցների ցան­կից նա դուրս է եկել դրամաշնոր­հի մրցույթում հաղթող ճանաչվելուց հեստ:

Կոռուպցիան արմատա­խիլ անող եւ դրա դեմ անհաշտ պայքար տանող ցանկացած քա­ղաքակիրթ պետության իշխանու­թյուն՝ կարձանագրեր, որ մի օրի­նակ է, որն աոնվազն կասկածներ է հարուցում, եւ եթե այդ կասկած­ները հասարակության մոտ չեն փարատվում, ուրեմն, այդ պաշտոնյան պետք է թողնի պաշտոնն ու ընտանիքի հետ շարունակի զբաղվել բիզնեսով:

Կարող էին այս մթնոլորտում նաեւ կասկածներ առաջանալ, որ Ավինյանի ընտանիքին դրամաշ­նորհի տրամադրումից հետո, ըստ ամենայնի, հենց Տիգրան Ավինյանն է բարեխոսել եւ Գեղամ Գեւորգյանին առաջադրել գյուղատն­տեսության նախարարի պաշտոնի համար… Նույնպես կարող էին՝ հայաստանյան իրականությունում, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաս­տանը դեռ չի ձերբազատվել նման երեւույթներից, որքան էլ դրա մա­սին հայտարարվի:

Այ, եթե «Հետ­քի» հրապարակումից հետո Տիգ­րան Ավինյանն ու Գեղամ Գեւորգյանը հրաժարական ներկայացնե­ին՝ վստահորեն կարելի էր արձա­նագրվել, որ Հայաստանում Փաշինյանի կառավարությունը հիմքեր է դնում կոռուպցիայի վերացմանը, դրա ուղղությամբ հաստատուն ու հստակ քայլեր է իրականացնում: Բայց դա տեղի չունեցավ:

Խնդիրն ամբողջությամբ այլ հարթությունում է. ինչպե՞ս է վար­վում կառավարության ներկայացուցիչը, երբ փաստեր են ներկայացվում հանրությանն այն մասին, որ պաշտոնյայի ընկերությունը հաղթող է ճանաչվում, գրանտ է ստանում՝ նրա պաշտոնում եղած օրերին: Իսկ թե ինչ է արել սրանից առաջ եւ հետո՝ էական չէ, էական է, որ նա իր հիմնադրած ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս կգար դրամաշնորհի մրցույ­թում հաղթող ճանաչվելուց հետո, որպեսզի խոսակցություններ չառաջանային:     Մինչդեռ  իրապես կոուպցիայի դեմ անհաշտ պայքարող տեսակը, եթե բիզնեսում էր, չպետք է համաձայներ փոխվարչապետի պաշտոն ստանձնել:

Այսինքն, խնդիրը բացառապես մտածողության մեջ է, որը չի փոխվել: Վստահաբար, նախկին պաշտոնյաները, նրանց ընտա­նիքներն ու մերձավորներն էլ ինչ- որ մրցույթներ հաղթել են «մա­քուր»՝ բոլոր ընթացակարգերով: Բայց պարզ է չէ՞, որ «հաղթել» են, որովհետեւ այդ փուլում իշխանու­թյան են եղել, կամ շատ մոտ այդ իշխանությանը:

Հետեւաբար, կարող ենք արձա­նագրել, որ մենք առայժմ գործ ու­նենք կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին հայտարարու­թյունների մասին, որովհետեւ կոնկրետ մի գործարքի վերաբեր­յալ տեղեկությունների, փաստերի հրապարակայնացման արդյուն­քում մենք չտեսանք քայլ, որը պարտավոր էր անել կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունը: Դա մշակույթ է, կամ դու այդ մշակույթի կրողն ես, կամ՝ ոչ, այդ մշակույթի կրողը չես ու կգտնես հազար ու մի պատճառաբանություն, թե որքան «մաքուր», «ար­դար» ու «թափանցիկ» է եղել մր­ցույթը:

Ու այստեղ հարց է առաջ գալիս, ինչպե՞ս է հակակոռուպցիոն կա­ռավարման մշակույթը ձեւավորվելու Հայաստանում, եթե իշխանու­թյան ներկայացուցիչները, նրանց ընտանիքներն ու մերձավորները շարունակելու են հասարակությա­նը «պատճառաբանութ|ուններ» ներկայացնել: Պետք է ի սկզբանե այդ մթնոլորտը վերացնել, որ որեւէ պաշտոնյա ստիպված չլինի արդարանալ ու «պարզաբանում­ներ» ներկայացնել, որովհետեւ դու իշխանության ես եկել այդ արա­տավոր երեւույթները դատապար­տելով, դրանք վերացնելու հայտ ներկայացնելով եւ հասարակությու­նը հավատացել է քեզ: Դա է կոռուպցիայի վերացման հիմքը:

Եվ իմիջիայլոց, քաղաքակիրթ երկրներում, երբ կոռուպցիան ապացուցված է, այսինքն՝ փաստե­րը ակնհայտ են, դրանցով արդեն իրավապահներն են զբաղվում, ոչ թե պաշտոնյաներն են իրենց մասնակցությամբ մրցույթների ար­դար լինելն ապացուցում ու իրենք իրենց որոշում, որ կոռուպցիա չկա, հետեւաբար՝ հրաժարականի հիմքեր էլ չկան:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ