02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աղքատ մարդիկ ավելի բարի են

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ աղքատ մարդիկ ավելի բարի են, քան միջին խավի ներկայացուցիչները կամ հարուստները:

HealthDay-ը գրում է, որ հետազոտությանը մասնակցել են 300 երիտասարդներ, որոնք բաժանվել են խմբերի: Հատուկ առաջադրանքների միջոցով ստուգվել է նրանց բարության և խղճահարության մակարդակը:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնում են, որ նոր հետազոտության արդյունքները տարբերվում են նախորդ հետազոտությունից, որի ժամանակ պարզվել էր, որ իրականում ավելի հավանական է՝ աղքատ մարդիկ ատելության զգացումներ ունենան:

Emotion ամսագրում հրապարակված հետազոտությունը գիտականորեն ապացուցում է, որ տարբերություններ կան աղքատ և հարուստ մարդկանց զգացմունքային ընկալումներում:

Արդյունքները նաև ցույց են տալիս, որ հասարակության ցածր խավի ներկայացուցիչները ավելի հեշտ են համագործակցում միմյանց հետ, քան հարուստները։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ