Ի՞նչ չի արել Յուրի Վարդանյանը. ՄԻՊ-ի զեկույց
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/mip_3_1396274912.jpg)
Օմբուդսմենը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքների չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետեւանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:
Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետեւանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ:
Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ “Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան” պետական ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները:
Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին ներգավելու, եւ մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:
Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաեւ նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:
Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ
Արձանագրված դրական զարգացումները
ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել եւ շահագործման են հաձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60 խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երեւանում:
Ազգային սպորտային խաղերի պահպանման եւ տարածման ուղղությամբ անցկացվել է “ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն” միջոցառումը:
2013 թվականի ընթացքում գրանցվել է “Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան” պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ:
Պաշտպանի աշխատակազմ