13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ես չեմ սիրում, երբ որ մեր նախագահն ու վարչապետը լինում են լրագրող կամ բանասեր

«Հիմա՝ հեղափոխությունից հետո, հիմնականում հարցումների արդյունքում մարդիկ առաջինն ուզում են աշխատատեղ, հետո աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում, ու վերջինը երիտասարդներին վերաբերող խնդիրներն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստեց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի՝ ներկա պահին այս հարցերը միանգամից չեն կարող լուծվել: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել և զարգացնել երկրում տնտեսությունը, որի արդյունքում հնարավոր կլինի փոփոխություններ կատարել:

«Ես չեմ սիրում, երբ որ մեր նախագահն ու վարչապետը լինում են լրագրող կամ բանասեր: Պետք է լինի տնտեսագետ, որպեսզի կարողանա այս ամենն ի կատար ածել»,- ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանն իր խոսքում նշեց, որ այժմ մեր հայ գիտնականները «սոված սատկում են», քանի որ չգիտեն, թե որտեղ իրացնեն իրենց աշխատանքը:

«Պետք է ներդրումային քաղաքականությունը ջերմացնել և այնպես անել, որ արտադրանքը վաճառեն արտերկրում և ոչ թե հենց երկրում, քանի որ երկրում փող չկա»,- նշեց Ադիբկյանը:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ