Ալիեւի պատասխանը Փաշինյանի սիրուն. Իրավունք
Շեյթան էրմենիստան գյաբուրլար՝ մազութային բռնապետ Իլհամ Ալիեւը, այսպես կոչված, արվեստի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախորդի սխալները եւ պետք է շուտափույթ կերպով բանակցությունների ճանապարհով դուրս բերի «օկուպացիոն ուժերը գրավյալ հողերից եւ հնարավորություն տա Ադրբեջանի քաղաքացիների վերադառնալ, հայրենի պատմական, հնագույն հողեր»:
«Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ՝ իրենց, տարածաշրջանի համար: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ մենք չենք պատրաստվում հաշտվել նման իրավիճակի հետ»,- սպառնացել է Ալիեւը: Ալիեւը հավելել է, որ կշարունակեն աճեցնել ռազմական հզորությունը եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները «պատմական հողերն օկուպանտներից ազատագրելու» համար:
«Հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում առաջ եկած իրավիճակը, շուտափույթ կերպով դուրս կբերի օկուպացիոն ուժերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է ցանկացած տարբերակ, եւ մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի»,- ասել է Ալիեւը: ժամանակին այդպիսի հայտարարություններին բավականին հանգիստ էինք վերաբերվում, բայց հիմա զարմանալի իրավիճակ է, քանզի թավշակրոնների եւ սորոսականների հովանու ներքո երկրում մոլեգնում է պացիֆիստական քարոզչությունը: Համ էլ, երկրի փաստացի ղեկավարի շուրթերից չի հնչում ոչինչ, որը թույլ կտար ենթադրել, որ ցանկացած ոտնձգություն արժանի հակահարված կստանա: Լավ է՝ գոնե, Արցախ վերջին ուղեւորության ժամանակ զինվորների հետ հանդիպմանը «դուխով» գլխարկով չէր եկել:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: