23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այս օրենքը պաշտոնյաների պաշտպանության օրենք չէ

՛՛Այն, որ վիրավորանքից ու զրպարտությունից մարդ պետք է պաշտպանված լինի, դա փաստ է՛՛,-այսօր ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

 Նա նշեց, որ այս օր յուրաքանչյուր քաղաքացի կարող է ցանկացած հայտարարություն անել, իսկ երբ լրատվամիջոցները դրանք տարածում են, այստեղ արդեն խնդիր է առաջանում: ՛՛Խնդիրը կա ու եթե չառաջարկեք այլ լուծում, ներեցեք ես ստիպված կլինեմ կարգավորել այնպես, ինչպես ինձ է նպատակահարմար, բայց եթե գիտեք ավելի նվազ վտանգավոր լուծման եղանակներ, առաջարկեք՛՛,-ընդդիմախոսներին հորդորես նա:

Հարությունյանը հայտարարեց, որ պետք է լրամշակել նախագիծը և ոչ թե հանել շրջանառությունից: ՛՛Ես դեմ եմ, որ այս օրենքը դիտարկվի որպես պաշտոնյաների պաշտպանության օրենք, սա հնարավորություն է ընձեռում նաև լրատվամիջոցներին պայքարել՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ