08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Պահանջում է նախարարին տույժի ենթարկել /վիդեո/

“Տասը տարի արդեն բողոքում եմ, բժշկական հանձնաժողովը ինձ հոգեկան հիվանդ է ճանաչել: Ես պայքարելու եմ ինձ վիրավորողների դեմ: Նրանք ի՞նչ բարոյական իրավունք ունեն ինձ նման ձևով ոչնչացնեն”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Երևան քաղաքի բնակիչ Յուրիկ Հարությունյանը:

Հարությունյանը պատմեց՝ իր գլխին եկածը: Բազմաթիվ մրցանակների ու մեդալների արժանացած մասնագետին որոկավորել են, որպես հոգեկան հիվանդ:

“12 տարի պայքարի մեջ եմ, իրանց նշանակած թոշակը չեմ ուզում, ես նյարդային եմ, բայց ոչ հոգեկան: Ես արդեն 30 տարի ամուսնացած եմ, բա ի՞նչու 30 տարվա կինս՝ երեխաներս չեն գալիս բողոքում: Նախարարը պիտի էտ հանձնաժողովին պատասխանատվության ենթարկի, ինձ իրանց թոշակը պետք չի”,-ասաց կառավարության մոտ իր պահանջով եկած մարդը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ