23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մարուքյանը չի ցանկանում ԶԼՄ-ին քարշ տալ դատարան

 

՛՛Երբ ասում եք՝ թողնենք՝ ինչպես կա, նշանակում է ամեն հարցով գնալ դատարան ու դատարանը քննում է նախադեպերը, երբ դատի եմ տալիս, մենք լուրջ խնդիր ունենք սրա հետ կապված՛՛,-այսօր ԱԺ-ում ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 Վերջինս շեշտեց, որ ”ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի կիրառմամբ, որով կարգավորվում են լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունները, որոնք վիրավորական, զրպարտչական բնույթի են և անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի անհարթությունները, իրենք առաջարկում են հստակ խաղի կանոններ, որոնք բոլորի համար պարզ կլինեն: ՛՛Դատարան չգնալու հանգմանքն է այստեղ, քարշ չտալ ԶԼՄ-ին դատական վեճի, էներգիա, ծախսեր խնայել, այդ ամենիզ զերծ մնալ՛՛,-նկատեց նա: 

Պատգամավորն ընդգծեց, որ նախքա այս լսումների հրավիրելը իրենք հանդիպել են մեդիա փորձագետների հետ, հիմա էլ վերջիններիս հորդորում է առաջարկներ ներկայացնել: ՛՛Առաջարկել եմ, եթե քննադատում ենք խնդիր չկա, գրեք այլ նախագիծ ու ներկայացրեք լուծումները, լուծումները տվեք, ոչ թե ասեք՝ պետք չի ոչ մի բան ասել՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ