՛՛Նույնիսկ մահացու վտանգավոր է առողջության համար՛՛
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ՛՛ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ նկատեց, որ այս օրենքն աննախադեպ ու բացառիկ է այն առումով, որ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են, որ այս դաշտում փոփոփխություններ պետք է կատարվեն: ՛՛Ինքս այն կարծիքին եմ, որ համացանցը այն ոլորտն է, որ մեզ համար նոր է, ու կանոնակարգել այն անհնարին եմ համարում, խոսքի ազատության հետ մենք խնդիր ենք ունենալու՛՛,-նկատեց նա:
Եսայանը շեշտեց, որ այն պարագայում, երբ որևէ հրապարակում, որևէ կեղծ տեղեկատվություն 12 ժամ պտտվում է համացանցում ու ապա հեռացվումէ լրատվամիջոցից, ապա դա արդեն անիմաստ է: ՛՛Նշանակություն այլևս չունի դա, քանի որ այնքան է տարածվել, որ արդեն ավելորդ ու անիմաստ է դառնում դատական քաշքշուքը, որի մեջ պիտի մտնես, ավելորդ նյարդեր ես քայքայում, մահացու վտանգավոր է առողջության համար՛՛: