23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Սա սկիզբն է՛՛

 ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՛՛ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծին, որով կարգավորվում են լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունները, որոնք վիրավորական, զրպարտչական բնույթի են և անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի անհարթությունները: Զոհրաբյանը, ով օրենքի համահեղինակ է, և հայտարարեց, որ այս նախաձեռնությունը պատկանում է լրատվամիջոցներին:

՛՛Ինձ դիմել են հարգված լրագրողներ, պրոֆեիսոնալ լրատվամիջոցներ, օրաթերթերի խմբագիրներ, ովքեր իրենց լրատվամիջոցներում չեն անցել պրոֆեսիոնալության սահմանը, նրանք տեսնում են նման անհրաժեշտություն՝ կարգավորելու այդ դաշտը: Կարծում եմ անպայամանորեն այստեղ այդ դիրքորոշումը կհնչեցնեն՛՛,-նկատեց նա:

Զոհրաբյանը շեշտեց, որ այն, որ դաշտը պետք է կարգավորվի, ընդունում են բոլորը: ՛՛ԵԽԽՎ-ում քննարկվել է  նմանօրինակ խնդիր ու պատգամավորներն ընդունեցին, որ իրենց երկրներում ևս պետք է քննարկվի այս խնդիրը: Սա այս երկխոսության սկիզբն է, ոչ թե ավարտը, մենք հավաքվել ենք՝ ձեզ հետ միասին գտնելու օպիտմալ լուծում և անմիտ է այս օրինագիծը դիտարկել խոսքի ազատության դեմ ուղղված քայլ՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ