Սպասենք՝ Եվրոպան ինչ սխալ կանի, նոր մենք սկսենք
_1396253829.jpg)
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր Ազգային ժողովում ՛՛ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի թեմայով լսումների ժամանակ նշեց, որ կարևորում է այս լսումների կազմակերպումը: ՛՛Իսկ կոնկրետ օրինագծի հետ կապված մենք՝ լրագրողական կազմակորպություններս համարում ենք, որ այն շրջանառությունից պետք է հանվի այս օրենքն ու լայն քննարկումներից հետո այլ լուծումներ առաջարկվի, քանի որ տեխնիկական տեխնոլոգիաների առումով այս լուծումները, որոնք պարունակում է օրինագիծը, անիմաստ է, այն վտանագվոր է լրատվամիջոցների համար՛՛: Մելիքյանը կարծում է, որ բացի այդ ամենը օրինագիծը խնդրահարույց է իրավական առումով:
Նա անիմաստ որակելով այս օրինագիծը՝ շեշտեց, որ եվրոպական երկրներում այս փորձը ևս չկա և պետք է սպասենք, թե նրանք ինչ քայլեր են անելու, ապա մենք էլ անենք: ՛՛Մենք առայժմ պիտի սպասենք, տեսնենք՝ ինչ արդյունքների դա կբերի եվրոպական երկրներում, թող սխալվեն այնտեղ, մենք իրենց փորձը կօգտագործենք՛՛: