23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխող կուսակցությունը կադրային վակուումը լրացնում է ՀՀԿ–ի ռեսուրսով. Աշոտյան

Պետականաշինության գործընթացը այս կառավարության մոտ լավ չի ստացվում։ Նման տեսակետ է հայտնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Հիմնավորեց, որ Նիկոլ Փաշինյանի ուժեղ գործոնը եկել է փոխարինելու պետական ինստիտուտներին եւ մեխանիզմներին։

 «Երբ ամեն ինչ սկսում է կախված լինել վարչապետից, որքան էլ նա տաղանդավոր լինի,  պետական իշխանության ամբողջ բեռը չի կարող տանել։ Այստեղ բախվում ենք մեկ այլ խնդրի՝ կադրային ֆիասկոյին»,–ասաց Աշոտյանը։

Ըստ Աշոտյանի՝ իշխող կուսակցությունը կադրային վակուումը լրացնում է ՀՀԿ–ի ռեսուրսով. «Սա նորմալ գործընթաց կլիներ, եթե չհիշեցներ քաղաքական մարոդյորություն։ Այսինքն այդ մարդկանց աչքով՝ ՀՀԿ–ն մահացած է, եւ փորձում են այդ մահացած քաղաքական օրգանիզմից տանել ինչ–որ հատվածներ»։

Նա շեշտեց, որ ՀՀԿ–ն կենդանի օրգանիզմ է, կուսակցության մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. «Եւ ամեն նման պրոցես ցավ է պատճառում, երբ կենդանի օրգանիզմից պոկում ես մատը՝ ոսկե մատանիով կամ ատամը քաշում»։ 

Ասաց, որ ՀՀԿ–ն ինքնին քաղաքական արժեք է եւ միակ տեսանելի այլընտրանքը իշխող կուսակցությանը։

Իրենց կուսակիցների՝ այլ թիմում ՀՀԿ–ի օգտին աշխատելու մասին չեն մտածել, Արմեն Աշոտյանն ասում է՝ նրանք ՀՀԿ–ից արդեն ազատ են։

«Գործադիր մարմնում մենք մի քանի անգամ շեշտել ենք, որ եթե չեն դիմանում ճնշումներին կամ այլ հետաքրքրություն ունեն, ավելի լավ է այդ մարդիկ գնան, քան մնան մեզ հետ եւ կեղծ տպավորություն ստեղծեն, որ մենք շատ ենք»,–ասաց Արմեն Աշոտյանը։

Սա նաեւ կուսակցության մաքրման պրոցես է, ասաց նա, ՀՀԿ–ն լքողների մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնց պատճառով կուսակցության վրա տարիներ շարունակ ստվեր է նետվել. «Ինչպես իմ գործընկեներից մեկը ասաց՝ եթե մինչեւ իշխանափոխությունը այդ մարդկանց զգալի մասը գնար, իշխանափոխություն չէր լինի»։

Նա վստահ է, որ ՀՀԿ–ի հեղինակությունը պետք է բարձրանա։ Ինքնախարազանմամբ չի ուզում զբաղվել, բայց համարում է, որ ՀՀԿ–ն է մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ