29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գրիպն ու սուր-շնչառական վարակները կնահանջեն. ձյունը օգնեց

 Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը armnews հեռուստաընկերության հետ զրույցում ողջունեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշումը՝ մեկ օրով դասերը հետաձգելու մասին:  Լիանա Թորոսյանը առաջարկեց նախարարին ապրիլի 1-ին նույնպես պարապմունքներ չանեն:

Ինչ վերաբերում է սուր շնչառական հիվանդություններին, ապա մասնագետը մեջբերեց   ժողովրդական խոսքը, որ ձյունը մաքրեց օդը  եւ հիվանդությունները կնահանջեն:

“Եթե այս եղանակային պայմաններում գոյւղատնտեսությունը, բնությունը տուժեց, ապա յուրաքանչյուր ձյունից հետո գրիպը, օդակաթիլային վարակները նահանջում են”,-ասաց Թորոսյանը: Նա մեկ անգամ եւս հերքեց որ հանրապետությունում գրիպի եւ շնչառական վարակների համաճարակ կա: Պարզապես սեզոնային վիճակ է:

Ինչ վերաբերում է այն փաստին, թե մանկական  հիվանդանոցներում տեղ չկա, մասնագետը նկատեց, որ դա կախված է նաեւ առողջապահության նախարարի հրահանգից: “Այն է, որ եթե ծնողը դիմում է ստացիոնար բուժման համար, ապա չմերժել եւ բուժումը շարունակել ստացիոնար պայմաններում: Բայց ես խորհուրդ կտայի, որ մինչ հիվանդանոց դիմելը դիմել տարածքային պոլիկլինկայի իրենց բժիշկներին”,-ասաց Լիանա Թորթոյանը:

Մեդիոկախվածություն ունեցող հիվանդությունների սրացում այս օրերին բնական է՝ կնկատվի:

“Խոնավությունը, եղանակը կազդեն ասթտեմիկ, թոքային եւ  սիրտ-անոթային անբավարարություն ունեցող հիվանդների վրա: Պետք է զգոն լինեն այդ թիրախային խմբերի անդամները, հետեւողական, իսկ որեւէ ախտանիշի կամ գանգատի դեպքում դիմեն բժշկի”,-եզրափակեց Լիանա Թորոսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ