08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը անձամբ է հետեւում աշխատանքներին

Մայրաքաղաքում տեղացող աննախադեպ առատ ձյան հետեւանքների վերացման աշխատանքների ընթացքին տեղերում անձամբ հետեւում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները զեկուցել են քաղաքապետին, որ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտից եւ որ ձյան շերտից առաջնահերթորեն մաքրվում են գլխավոր եւ երկրորդական փողոցների երթեւեկելի հատվածները:

Զեկուցվել է նաեւ, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի համապատասխան բոլոր օղակներն ու 12 վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Տեղերում աշխատանքների ընթացքը համակարգվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով եւ պարբերաբար զեկուցել իրականացված աշխատանքների մասին, անհրաժեշտության դեպքում ներգրավել նաեւ լրացուցիչ մեքենասարքավորումներ: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների ընթացքը պահել անձնական հսկողության տակ եւ տեղերում հետեւել դրանց պատշաճ կազմակերպմանը:

Տարոն Մարգարյանը նաեւ հանձնարարել է զուգահեռաբար կազմակերպել մայթերի մաքրման աշխատանքներ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է, փողոցների երթեւեկելի հատվածների ձնամաքրման աշխատանքներն ավարտելուց հետո, ձեռնամուխ լինել բակային տարածքներում համանման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ