23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Հայցադիմումն ընդունվել է վարույթ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դեռեւս սեպտեմբերի 17-ին հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այն 28.09.2018թ. որոշմամբ վերադարձվել էր՝ խախտումները վերացնելու համար:
Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:

Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, ով հոկտեմբերի 19-ին որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության:

Դատարանը միաժամանակ մերժել է որպես հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն արգելելու մասին փաստաբանի միջնորդությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ