23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները փորձել են ներխուժել վեհարան

Ոստիկանությունը կանխել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամների՝ Մայր Աթոռի տարածք ու վեհարան ներխուժելու փորձը: Ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկվածներ չկան:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի համակարգող Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է, որ երբ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը պետք է սկսվեր, տխրահռչակ նախաձեռնության անդամները դիվանատան հետնամասում սկսել են վանկարկումներ անել և փորձել են ներխուժել դիվանատան տարածք, ինչը նրանց չի հաջողվել:

Հիշեցնենք , որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը: Հավելենք, որ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը Վեհափառ Հայրապետի անվտանգությունն ապահովելու մասին նախագիծ էր ներկայացրել, սակայն կառավարությունը մերժել էր այն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ