08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի օրոք որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել

Ռուս քաղաքագետ, հակահայկական դիրքորոշումներով հայտնի տխրահռչակ Ալեքսանդր Դուգինի հերթական զեղումներին չէի անդրադառնա, եթե նրանք տեղ չգտնեին նաև հայկական մամուլում, նշել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: 

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը, հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին, բանակցային գործընթացում մշտապես առաջ է մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության խնդիրները:

Որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել, իսկ խնդրի հանգուցալուծումը դիտվել է բացառապես ամբողջական կարգավորման և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու գերակայություններից:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից, միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով. սա է մեր իշխանության օրոք Մինսկի խմբի համանախագահների վերջին տարիների բոլոր փաստաթղթերում տեղ գտած հիմնարար մոտեցումը:

Նույն հոդվածում Դուգինը Հայաստանին և Արցախին մեղադրում է «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ հոդվածի հիմնական նպատակն է, արդարացնելով ադրբեջանական ֆինանսավորումը՝ հերթական տեղեկատվական սադրանքը նախաձեռնել:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ