29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ փոփոխություններ են լինելու Մաքսային միությանն ընդառաջ

՛՛Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ ու մարտահրավերներ՛՛ թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովին Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ այս գործընթացի առաջնային խնդիրներից է մաքսային օրենսդրությունների գործարկումը ՀՀ-ի և ՄՄ անդամ երկրների միջև: ՛՛Մաքսային համակարգի հետ կապված փոփոխություններից մեկը մաքսային ձևակերպումներն են: Մենք պարտավոր ենք մաքսազերծման հետ կապված բոլոր աշխատանքներն իրականացնել մեկ պատուհան սկզբունքով, ինչպես նաև պետք է անցնենք ամբողջությամբ հայտարարագրերը էլեկտրոնային համակարգով ներկայացնելու սկզբունքին՛՛,-հայտարարեց նա:

Մեկ այլ փոփոխություն ևս պետք է իրականացվի: ՛՛Դա Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց որոշումների գործողությունների բողոքարկումն է: Եթե այսօր կարելի է միայն որոշ դեպքերում ու որոշ մասնակիցների կողմից բողոքարկման հայտ ներայացնել ու բողոքարկել պաշտոնատար անձանց որոշումները, ապա ՄՄ-ի կանոններով ցանկացած շահագրգռված անձ կարող է դիմել բողոքարկման և բողոքարկել ցանակացած հարց՛՛,-շեշտեց նախարարը:

Դավիթ Սարգսյանը նաև նշեց, որ փոփոխվելու են մաքսազերծվող ապրանքի համար գանձվող գումարների ժամկետները: ՛՛Ապրանքների ներմուծելիս այսօր 10 օրվա ըթացքում պետք է բոլոր պարտադիր վճարումներն իրականացվեն, որից հետո միայն կարող է մաքսազերծվել ապրանքները: ՄՄ-ի օրենքներով կարելի է տարժամկետել վճարումներ՝ կիրառելով բանկային երաշխիքներ կամ այլ միջոցներ՛՛,-ասաց նա: Դավիթ Սարգսյանը նաև հիշեցրեց, որ ներկայումս ՀՀ-ի և ՄՄ-ի միջև ընթանում են բանակցություններ նվազեցնելու երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող 900 անուն ապրանքների նկատմամբ մաքսազերծման տոկոսադրույքների նվազեցման հարցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ