23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդ հրապարակումով փորձ է արվել վարկաբեկել ու զրպարտել նաև ինձ. Սամվել Նիկոյան

««Առաջին լրատվականում»  29.10.2018թ. «Անիի համայնքապետի 34 հազար դոլարանոց շնորհակալությունը ՀՀԿ-ական պատգամավորին»  և «ԺԱՄԱՆԱԿ» օրաթերթում 30.10.2018թ. «Քավորին» վերտառությամբ հրապարակված հոդվածները տեղեկատվական սադրանք են. պահանջում եմ հերքում:

Նախ ասեմ, որ այս ամենը մտնում է մարդկանց վարկաբեկելու, զրպարտելու, ամենաստոր ստերը հնարելու և տարածելու քաղաքական տրամաբանության մեջ: Սա ուղղված է Անիի համայնքային ղեկավարի դեմ: Տևական ժամանակ է, որոշ մամուլի միջոցներ Արտակ Գևորգյանի  դեմ քարոզչական տարբեր հնարքներ են օգտագործում՝ նրան վարկաբեկելու, համայնքի բնակչության շրջանում նրան արժանապատվությունը ոտնահարելու համար: Տևական ժամանակ նրա դեմ ցույցեր են կազմակերպվում, որոնց մասնակիցների թիվը 60-ից չի անցնում: Դա նշանակում է, որ Ա.Գևորգյանն իր համայնքում հեղինակություն ունի, և մարդիկ հրապարակված և տարածված ստերին չեն հավատում:

Կարծում եմ, այս ստին ևս չեն հավատա: Ինչ վերաբերում է մեքենային, ապա այն ձեռք է բերվել ամերիկյան աճուրդից և շատ ավելի վաղ, քան ստեղծվել է Անի խոշորացված համայնքը, կամ այդ համայնքում ընտրություններ են տեղի ունեցել: Գործարքի ողջ ֆինանսական շարժը պատշաճ կերպով արտացոլված է իմ հայտարարագրերի մեջ:

Այդ հրապարակումով փորձ է արվել վարկաբեկել ու զրպարտել նաև ինձ: «Առաջին լրատվականի»  լրագրողի աշխատանքն ավելի կգնահատվեր և մասնագիտական տեսանկյունից պրոֆեսիոնալ կլիներ, եթե հրապարակելուց առաջ ստացած “տեղեկության” վերաբերյալ փորձ արվել մեկնաբանություն ստանալ ինձանից կամ Ա.Գևորգյանից, ինչը չի արվել: Այդ առումով լրագրողը չի ապահովել բազմակողմանի լուսաբանելու և տեղեկատվությունը ճշտելու սկզբունքները:

Եվ ես ՀՀ օրենսդրությանը համապատասխան պահանջում եմ այս հերքումը տեղադրել 1in.am կայքում, անհրաժեշտ ժամանակ պահել այն նույն էջում կամ դիրքում, որտեղ հրապարակվել է այդ հոդվածը, ինչպես նաև հրապարակել ԺԱՄԱՆԱԿ օրաթերթում, այլապես ես կդիմեմ դատարան , քանի որ հրապարակված նյութերը անհիմն ու մտացածին են:

Մեքենայի ձեռքբերման փաստաթղթերի ժամկետները վկայում են, որ այդ հոդվածը հիմնված միայն բամբասանքների վրա և նպատակային հակաքարոզչության արդյունք է:

Սամվել Նիկոյան
ՀՀ ԱԺ պատգամավոր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ