22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի «հուրն ու սուրը» տապալեցին իրեն. Հրապարակ

Իհարկե, անհրաժեշտ է փոխել Ընտրական օրենսգիրքը, հատկապես հրաժարվելով ռեյտինգային արատա­վոր ընտրակարգից, որի գոյությունը 2017-ին մղձավանջի վերածեց ողջ ընտրական պրոցեսը՝ այն քաղաքա­կան գործընթացից դարձնելով փողի-զոռբայության-ուժի ցուցադրու­թյուն եւ խորհրդարանը դարձնելով ապաքաղաքական, քրեաօլիգարխիկ համակարգի մասնիկ: Այդ ընտրակարգին դեմ է անգամ հանրապե­տականների մի մասը՝ նրանք, ովքեր չունեն մեծ փող եւ մարզերում ընտր­վելու շանսեր:

Այնպես որ, Արմեն Աշոտյանի, Արփինե Հովհաննիսյա­նի, Շարմազանովի շահերից եւս չեն բխում նախկին ԸՕ-ն եւ ընտրական նախկին սկզբունքները: Ստացվում է՝ նրանք հիմա էլ ԱԺ անցնելու մի շանս ունեն՝ Գագիկ Բեգլարյանի, Կարեն Կարապետյանի, Արայիկ Գրիգորյանի եւ մյուս ռեյտինգայինների «ուսերին բազմած»՝ Աժ անց­նելը: Իսկ վերջիններս կուզենան, կհամաձայնեն նորից հանդես գալ ՀՀԿ-ի «դրոշի» ներքո, ինչպես նաեւ իրենց «ուսերին» ԱԺ տանել ՀՀԿ-ի «գաղափարական թեւին»:

Այնպես որ, չի կարելի պնդել, թե ՀՀԿ-ն շա­հեց նոր ԸՕ-ն տապալելու այս քայլից: Բայց չտապալել ԸՕ նոր նախագիծը՝ կնշանակեր համաձայնել Նիկոլ Փաշինյանի գծած սցենարին եւ տեղա­վորվել «կոնսենսուսի»՝ նրան այդքան անհրաժեշտ համաձայնության շրջա­նակներում: Կնշանակեր համաձայնել, որ դեկտեմբերին ընտրություն­ներ կազմակերպվեն, չնայած մի քա­նի ամիս առաջ խոսվում էր մայիսին կայանալիք ընտրությունների մասին: Այս պարագայում սխալ չեն նրանք, ովքեր պնդում են, որ իրականում ոչ թե «սեւերը» տապալեցին ԸՕ-ն, այլ՝ «սպիտակների» շտապողականությունը եւ քաղաքական պրոցեսները սեփական կամքին ծառայեցնելու, «հրով ու սրով» ընտրությունների գնալու կամքը: Փետրվար-մարտին ԱԺ-ն առանց դիմադրության կանցկացներ նոր ԸՕ-ն, եւ մայիսին խաղաղ ու առանց լարումի կգնայինք ընտրությունների:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ