«Ես շշկռվեցի». Ալեքսանյանը չի ուզեցել Փաշինյանին վնասել. Հայկական Ժամանակ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատահմամբ է դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի արտահերթ ընտրությունների ժամանակ: «Ես ոչ մի անգամ էլ չեմ ուզեցել Փաշինյանին վնաս հասցնեմ»,- խորհրդարանում լրագրողներին ասաց Ալեքսանյանը:
Հիշեցնեն, հոկտեմբերի 25-ի ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրության ժամանակ Ալեքսանյանը միակ պատգամավորն էր, որ դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, թեեւ Փաշինյանի թեկնածությանը ֆորմալ բնույթ էր կրում: «Ես շշկռվեցի, պտի ձեռնպահ քվեարկեի, մատս կպավ, դեմ քվեարկեցի»,- հավելեց Ալեքսանյանը: