25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջին տեղերը, ամենաբարձր պաշտոններն ու պատիվները ցանկանալիս

[…] Առաջին տեղերը, ամենաբարձր պաշտոններն ու պատիվները ցանկանալիս՝ Հակոբոս և Հովհաննես երկու եղբայրները ցանկանում էին, իմ կարծիքով, իշխանություն ունենալ ուրիշների վրա։ Դրա համար է Հիսուսը հակառակվում նրանց պահանջին։ Մերկացնում է նրանց ծածուկ մտքերը, ասելով. «Ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, թող որ բոլորի ծառան լինի»։

Այսինքն. «Եթե ձգտում եք առաջին տեղին ու ամենամեծ պատիվներին, փնտրեցեք վերջին տեղը, ջանացեք դառնալ բոլորի մեջ ամենապարզերը, ամենախոնարհներն ու ամենափոքրերը։ Ձեզ բոլորից հետո դրեք։ Այդպիսին է առաքինությունը, որ ձեր համար կհայթայթի այն պատիվը, որին ձգտում եք։ Ձեր կողքին լուսավոր օրինակ ունեք. արդարև, ”Մարդու Որդին չի եկել ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և իր սեփական կյանքն ընծայելու շատերի համար” (Մրկ 10, 45)։ Ահա՛ թե ինչպես կարող եք ձեռքբերել փառքն ու համբավը։ Նայեք, թե ի՛նչ պատահեց ինձ. ո՛չ պատիվ եմ փնտրում, ո՛չ էլ փառք, և սակայն, այսպիսով մի անսահման բարիք եմ իրագործում»։

Գիտենք, որ Քրիստոսի մարդեղությունից և Նրա ինքնակամ խոնարհեցումից առաջ ամեն ինչ կորած էր, ամեն ինչ ապականված էր. բայց, ինքնակամ խոնարհվելուց հետո, Նա ամեն ինչ վերստին վեր բարձրացրեց։ Ջնջեց անեծքը, կործանեց մահը, բացեց դրախտը, մահվան ենթարկեց մահվանը, պոկեց Արքայության դռները փակող շղթաները, որպեսզի ներս մտցնի մեր մարդկության երախայրիքը։ Աշխարհում ամենուր տարածեց հավատքը։ Ոտքերի տակ ճզմեց սխալը և վերստին հաստատեց ճշմարտությունը։ Մեր բնության երախայրիքը բարձրացրեց արքայական գահի վրա։ Քրիստոսը հեղինակն է անսահմանորեն բազմաթիվ բարիքների, որոնք ո՛չ իմ խոսքը, ո՛չ էլ մարդկային ուրիշ որևիցէ խոսք կարող է երբևէ նկարագրել։ Իր ինքնակամ խոնարհեցումից առաջ Նրան միայն հրեշտակներն էին ճանաչում։ Բայց այն պահից սկսած, ինչ ինքնակամ խոնարհվեց, ճանաչվեց մարդկային ողջ ցեղի կողմից։ […]

Սբ. Հովհան Ոսկեբերանի (345-407) « Ճառ ընդդեմ Անոմերացիների » աշխատությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ