08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Երևանը նոր փոխքաղաքապետեր ունի

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Նիստը հրավիրվել է նշանակելու՝ Երևանի քաղաքապետի տեղակալներ։ Քաղաքապետի առաջին տեղակալը նշանակվեց Հրաչյա Սարգսյանը։ Քաղաքապետի տեղակալներ նշանակվեցին Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Տիգրան Վիրաբյանը։ Հիշեցնենք՝ Տիգրան Վիրաբյանը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն է։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ շատ երկար է համոզել Տիգրան Վիրաբյանին, որ համաձայնի ստանձնել փոխքաղաքապետի պաշտոնը։

«Գրեթե մեկ ամիս ինձանից պահանջվեց՝ նրան համոզելու», – ասաց Հայկ Մարությանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ