23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Լույս» դաշինքը դեմ կքվեարկի փոխքաղաքապետերի նշանակմանը

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Այն հրավիրվել է՝ քննարկելու Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակելու, ինչպես նաև օգնական, խորհրդական և մամուլի քարտուղար նշանակելու հարցը։

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս օրակարգերին։

«Այսպիսի ճոխություն Երևանում չի կարելի թույլ տալ։ Ժամանակին եղել է նման ճոխություն, բայց հիմա կարո՞ղ ենք փոխել», – ասաց Դավիթ Խաժակյանը։

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետը կարող է իր խորհրդականների թիվը 7-ից կրճատել ու դարձնել 2։

Դավիթ Խաժակյանն առաջարկեց նաև, որ պետք է կրճատել փոխքաղաքապետերի հաստիքները։

Նա կարծում է, որ Երևանի քաղաքապետը պետք է ունենա 1 առաջին տեղակալ ու 1 տեղակալ։

«Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝  այդ հաստիքների դեպքում աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմում է 5 մլն 325 հազար դրամ, իսկ իր առաջարկով, եթե տեղակալների թիվը կրճատվի, 3 ,2 մլն դրամի տարբերություն կլինի։

««Լույսը» դեմ է քվեարկելու, ինչպես քվեարկել է նաև նախկին ավագանու ժամանակ», – ասաց Դավիթ Խաժակյանը։

Նրան արձագանքեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ համաձայն է Դավիթ Խաժակյանի հետ:

«Ես համաձայն եմ, որ օր առաջ պետք է օպտիմալացում լինի։ Ուղղակի ոչ թե խոսեքերով, այլ գործողություններով կլինի։ Իմ աշխատանքային առաջին օրվանից ես ունեմ 1 օգնական, որն աշխատում է առանց աշխատավարձի, քանի որ հաստիքացուցակ դեռ չկա», – ասաց Հայկ Մարությանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ