29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է արել Գագիկ Բեգլարյանը. նախարարը հարց ունի քառյակին

” Միշտ ասել եմ` ինչքան քաղաքականության մեջ եղել եմ, ասել եմ նույն բանը, յուրաքանչյուր մարդ թող լինի  իր տեղում, այս հանրապետության ու պետության համար մի բան անի իր տեղում, թեկուզ մարդիկ կան, ովքեր քարը քարի վրա եթե դրած լինեն իրենց կյանքում, աշխատանքի իմաստն ու դժվարությունը կհասկանան, և իրենց խոսելու ու հրապարակելու  արժեքը կհասկանան՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Կառավարությանն անվստահություն հայտնելու քառյակի մտադրության մասին, ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

՛՛Յուրաքանչյուր մարդ Սահմանադրությունով իրավունք ունի ամեն ինչ հայտարարել ու խոսել, որի  համար ոչ մեկը չի դատապարտում, այսինքն՝ յուրաքանչյուրի իրավունքն է՛՛: Նախարարը նշեց, որ որպես  Կառավարության անդամ իր տեղում անում եմ ամեն ինր հանուն պետության ու ազգի: ՛՛Իսկ դրա գնահատականը տալիս է ժողովուրդը, ով ինչ ասեց, ոնց ասեց, գնահատելու է միայն ու միայն ժողովուրդը՛՛,-նկատեց նա ու լրագրողներին հորդորեց հրաժարականը պահանջողներին հարցնել, թե իրենք ինչ են արել ՀՀ-ի համար: ՛՛Հարցրեք՝  իսկ դուք ձեր կյանքում կարող եք մի դրվագ ասել, որ  Հայաստանի հանրապետության համար օրինակ ինչ եք արել դուք՝ անկախ նրա պաշտոնից, տեղից ու դիրքից, սոցիալական վիճակից, յուրաքանչյուրն որ խոսում է, հարցրեք՛՛:

Հարցին, թե ինքն ինչ է արել, նա արձագանքեց. ՛՛Լավ, սկսենք ինձանից, մտովի հետ գնացեք 2002 թվականը, հիշեք Կենտրոն համայնքը, աղբամանները, մաքրությունը, կանաչապատումը, տանիքների ու շքամուտքների վիճակը ու մտովի գանք ասյօր, կտեսնենք՝ ինչ է արել Գագիկ Բեգլարյանը՛՛:

Դիտարկմանը, որ կանաչ տարածքները այդ ժամանակ վերածվեցին սրճարանների, նախարարն արձագանքեց. ՛՛Համայնքի ղեկավարն այդ  ժամանակ դրա թուլտվությունը չուներ, ես հատ-հատ ասեցի այն, ինչ եղել է համայքնի ղեկավարի լիազորության ներքո, և եթե Դրամատիկական թատրոն եք գնում, նայեք կողքի պուրակը ու հարցրեք՝ ով է կառուցել այս պուրակը՛՛:

Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ ու ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունները ապրիլի 28-ին նախատեսում են անվստահություն հայտնել Կառավարությանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ