09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արթուր Ալեքսանյանը կամային փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 3-րդ մրցումային օրը:

Մինչև 97 կգ քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում առավելության հասավ Նորվեգիան ներկայացնող Նիկոլաս Բալդաուֆի նկատմամբ (10-6): Ընդ որում՝ աշխարհի եռակի չեմպիոնը առաջին մրցափուլից հետո պարտվում էր 0-6 հաշվով, բայց վերջին րոպեներին կամային բարձր որակներ ցուցադրեց ու մտավ 1/4 եզրափակիչ, որտեղ գոտեմարտելու է վրացի Ռևազի Նադարեշվիլիի հետ:

Այսօր պայքարի մեջ մտած 77 կգ քաշային Կարապետ Չալյանը պարտություն էր կրել մեկնարկային գոտեմարտում, իսկ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը այսօր երեկոյան պայքարելու է բրոնզե մեդալակիր դառնալու համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ