06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիշատակի արարողություն Ազգային ժողովում

Հոկտեմբերի 27-ի ողբերգության 19-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի այգում՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի այսօր մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորները, ԱԺ աշխատակազմը ծաղիկներ խոնարհեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհված գործիչների հիշատակին:

Հիշատակի արարողությանը ներկա էին նաև զոհված պետական գործիչների հարազատները՝ այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի տիկինը՝ Ռիմա Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ընտանիքի անդամներ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ