20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ պատգամավորների մեծ մասը չի որոշել` ինչպես քվեարկել. 168 ժամ

 

“168 ժամ” թերթը գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար թեւը ներկայացնող պատգամավորների մեծ մասը դեռ չի որոշել` ինչպե՞ս քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, որն ԱԺ կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում:

“Միաժամանակ, ԲՀԿ-ական մի շարք այլ պատգամավորներ հավաստիացնում են, թե քվեարկելու են այնպես, ինչպես որոշելու է խմբակցությունը: Պարզվում է, սակայն, խմբակցությունն արդեն որոշել է` պետք է քվեարկել “կողմ”:

Համենայն դեպս, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, պատասխանելով “168 ժամ”-ի հարցին` ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, պատասխանել է. “Բնականաբար, այնպես, ինչպես մեր խմբակցությունը եւ, բնականաբար, որոշել ենք, որ կողմ ենք քվեարկելու, ես էլ”: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում մի շարք այլ գործարար ԲՀԿ-ական պատգամավորներ խուսափել են հարցից` ինչպե՞ս են քվեարկելու մի նախաձեռնությանը, որի հիմնական ջատագովներից մեկն իրենց կուսակցության առաջնորդ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է:

Սակայն այս պատգամավորներին կարելի է հասկանալ, քանի որ առայժմ հայտնի չէ նաեւ` Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է ապրիլի 28-ի նիստին, որի ընթացքում քննարկվելու է իր հայտարարած “կոնսոլիդացիայի” արդյունքում ծնված նախաձեռնությունը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ