16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայազգի ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել Ռամզան Քադիրովին

Մարտի 28-ին ”Թերեքի” ներկայացուցիչները Գրիշա Սիմոնյանին անվանական մարզաշապիկ եւ մարզական պարագաներ են հանձնել: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ մենեջեր Ալեքսանդր Ֆեդոսովը Գրիշա Սիմոնյանին է փոխանցել Չենիայի ղեկավար Ռամզան Քադիրովի բարեմաղթանքները եւ մաղթել շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ ”Թերեքի” պատվավոր նախագահը իր վրա էր վերցրել քաղցկեղով հիվանդ հայազգի ֆուտբոլիստի բուժման բոլոր ծախսերը:

”Տեղի ունեցածն ինձ համար կարծես երազ լինի: Ես մինչև հիմա շոկի մեջ եմ: Շատ շնորհակալություն Ռամզան Քադիրովին, շնորհակալություն ակումբի ղեկավարությանն իմ նկատմամբ որպես մարզիկի հավատի եւ վստահության համար: Ֆուտբոլում իմ առաջին քայլերից սկսած երազել եմ խաղալ պրոֆեսիոնալ ակումբում: Շնորհակալություն հնարավորության համար: Ես կպայքարեմ դրա համար: Դիտեցի ”Թերեքի” հանդիպումը ԲԿՄԱ-ի հետ: ”Թերեքը” լավ խաղաց, սակայն փոքր-ինչ բախտը չբերեց”,-նշել է Սիմոնյանը:

Հարձակվողի դիրքում խաղացող Գրիշա Սիմոնյանը կհայտավորվի 59 համարի մարզաշապիկով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ