Հայկական իրականությունը վերածվում է ծանր մղձավանջի. Իրատես
Հայկական իրականությունը վերածվում է ծանր մղձավանջի: Կրկին ու կրկին հիշենք Հռոմի պապի նախորդ օրվա բարձրաձայնումը եվրոպական պոպուլիզմի ու Հիտլերի մասին, որին «ընտրեց իր իսկ ժողովուրդը» մեծ ոգևորությամբ, որն էլ աշխարհն ու գերմանական ժողովրդին ներքաշեց պատերազմի մեջ կործանելով երկրներ, միլիոնավոր մարդկանց կյանքեր:
Այն, ինչ կատարվում է այսօր հայաստանյան ներքաղաքական կյանքում, ուղղակի աբսուրդ է: Մեկ մարդու մոնոթատրոն, որը ինչ ցանկանում, անում է, ինչ ուզում, խոսում է, և այդ բոլորը ժողովրդի անունից: Հրաժարվում է, հաթաթա տալիս, հետո էլի հրաժարվում ու էլի հաթաթա տալիս, մտքեր հայտնում, որոնք առողջ բանականության հետ շատ քիչ աղերսներ ունեն:
Ակնհայտ է՝ մեկ դերասանի այս մոնոթատրոնում իրականության զգացողության կորուստն ամենաբնորոշն է, անդրադարձավ նաև ՀՅԴ պատգամավորներից մեկը, արձանագրելով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «ժողովրդի» կամքով, Երևան քաղաքի ընտրությունների հանգույն, պառլամենտում կլինի մեկ ուժի մոնոպոլիա, ժողովրդի հզոր «սերը» վայելող այդ ուժի համար խնդիր չի լինի մարիխուանայի օրինականացումը, միասեռ ամուսնությունների և մանկատներից նրանց տրվելիք երեխաների օրենքով ամրագրումը:
ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու «անհրաժեշտության» մասին չասվեց, սակայն մեր կողմից ավելացնենք ղարաբաղյան «գրավյալ» հողերի վերադարձը «խաղաղության դիմաց», ինչպես ձևակերպել էր Հայաստանից հեռացող պարոն Միլսը:
Այս իրողություններին զուգահեռ նկատենք Հայաստան ժամանած ամերիկյան բարձրակարգ էմիսարների այցերը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Կանադայի վարչապետ Թրյուդոյի այցերի «կողքին»: Եվ դա այն պահին, երբ Դոնալդ Թրամփն արտաբերել է Ռուսաստանի հետ կարճ և միջին հեռահարության միջուկային հրթիռների հայտնի համաձայնագրից դուրս գալու մասին՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական միստր Բոլթոնի Պուտինի-Լավրովի-Շոյգուի. ապա և Ալիևի հետ ունեցած հանդիպումներից հետո Հայաստան «գործուղելու» «պահին»:
Հիշենք՝ Բոլթոնը Ռուսաստանում քննարկել է Կովկասին, Ադրբեջանում՝ Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նա սենսացիոն հայտարարություն էր արել Ադրբեջանում. այն է Ղարաբաղյան խնդիրը ոչ թե տարածաշրջանային, այլ միջազգային հետաքրքրության առարկա է:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: