23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանի ավագանին կգումարի արտահերթ նիստ

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 29-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստը կմեկնարկի ժամը 14:00-ին:

Նիստի օրակարգում կլինեն հետևյալ հարցերը.

  • Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին.
  • Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին.
  • Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին.
  • Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին.
  • Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ