26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը վերջնականապես քար նետեց Ծառուկյանի վրա. Ժամանակ

Գործարարի ինչին է պետք գնալ Ազգային ժողով, խորհր­դարանում ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ելույթ էր ունենում իր հրաժարակա­նից հետո վարչապետի առաջադրման ֆորմալ գործըն­թացի շրջանակում: Ազգային ժողովը, ինչպես եւ քաղաքա­կան համաձայնությունն էր, մերժեց վարչապետի թեկնա­ծությունը, եւ յոթ օր անց փաստացի տեղի կունենա Աժ լուծարումը, իհարկե, երբ խորհրդարանը երկրորդ ան­գամ չի ընտրի վարչապետ:

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը շատ շուտով, մոտ 30-40 օրվա ընթացքում կդառնա խիստ առարկայական, որովհետեւ տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն: Իսկ գործարարները, այդ թվում՝ խո­շոր, անկասկած միայն ՀՀԿ-ում չէ, որ կան կամ եղել են, եւ այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքս­տում շատ ուշագրավ է դառնում, թե ինչպես են արտահերթ ընտրությանն իրենց պահելու այն գործարար-պատգամավորները, որոնք կան այս խորհրդարանում, եւ որոնց մի մասը միացել է հեղափոխու­թյանն այս կամ այն փուլում: Այդ թվում են թե’ ՀՀԿ խմբակցու­թյունն ու ՀՀԿ-ն լքած այն մոտ տասնյակ գոիծարարները, որոնք մայիսից հետո են, այս­պես ասած, միացել հեղափո­խությանը, եւ թե գուցե ամենաինտրիգայինը՝ Գագիկ Ծառուկյանը, որը հեղափոխությանը միացել է ապրիլի 25-ին եւ, ըստ էության, գլխավորում է մի քա­ղաքական ուժ, որը հավակնում է լինել երկրորդը թե’ նոր խորհրդարանում, թե’ ընդհանրապես ներքաղաքական պրոցեսնե­րում՝ հավակնելով իշխանու­թյան այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը կկորցնի իր վարկա­նիշը՝ մինչեւ հերթական ընտրու­թյուն կամ գուցե արտահերթ:

Այդ իմաստով էլ հատկանշա­կան է՝ Գագիկ Ծառուկյանը ան­ձամբ գնալո՞ւ է խորհրդարան արտահերթ դեկտեմբերյան ընտրությանը, թե՞ Ծառուկյանը կանի Հայաստանի համար թե­րեւս աննախադեպ մի քայլ՝ հայ­տարարելով, որ չի դառնա պատգամավոր: Բանն այն է, որ այդ հանգամանքը լոկ մանդատի հանգամանք չէ, այլ քաղա­քական կոնֆիգուրացիայի խնդիր եւ, ըստ էության, այդպիսով կարող է փոխվել ներքաղաքական զարգացումների տրա­մաբանությունը: Բանն այն է, որ մանդատի հավակնությունից հրաժարվելը գործարար Ծառուկյանի համար կնշանակի հրաժարվել նաեւ քաղաքական մասնակցությունից ընդհանրա­պես, այլ կերպ ասած՝ դուրս գալ քաղաքականությունից, փակել այդ էջը, այս անգամ կամովին եւ վերջնականապես:

Դա լիովին կփոխի նաեւ ԲՀԿ բնույթը որպպես կուսակցություն: Ավելին՝ այդ ճանապարհը կարող է լինել նաեւ ԲՀԿ «ռեբրենդինգի» որոշակի քայլ: Մյուս կողմից՝ սա կախված է, իհարկե, այն հանգամանքից, թե Գագիկ Ծառուկյանը ոիքանով երաշխավոիված կհամարի իր սեփա­կանության անձեռնմխելիու­թյունը: Քաղաքականությունը Գագիկ Ծառուկյանի համար նախ եղել է, իհարկե, համա­կարգային պարտավորություն՝ աստիճանաբար վերածվելով արդեն զուտ երաշխիքային մո­դելի, երբ դրանում առկայությու­նը Ծառուկյանին անվտանգու­թյան եւ անձեռնմխելիության երաշխիք էր:

Ներկայումս իրավիճակը փոխ­վել է, սակայն, մյուս կողմից, ակ­նառու է մի բան՝ չկա նախկին համակարգը, սակայն չկա նաեւ ինստիտուցիոնալ համոզիչ պաշտպանության համակարգ, եւ այս իրավիճակում Գագիկ Ծառուկյանը հայտնվում է առանձնահատուկ դերում: Նա, անշուշտ, խորհրդանշական ֆիգուր է, եւ նրա քայլը տվյալ պա­րագայում, ըստ էության, ունե­նալու է ավելի նշանակալի իմաստ, քան այն, ինչնա արել է, օրինակ, ապրիլի 25-ին:

Բանն այն է, որ այժմ Ծառուկյանը Ազգային ժողով գալուց հրաժարվելով, ըստ էության, դնելու է ներքաղաքական զար­գացումների նոր տրամաբանու­թյան հիմք: Մյուս կողմից՝ չանե­լով այդ քայլը, նա փաստացի անկախ մնացյալ գործարար պատգամավորների որոշումից պահպանելու է նախկին տրամաբանությունը եւ, ըստ էու­թյան, որոշակի պատասխա­նատվության տակ է մտնելու իր խորհրդանշականության ֆիգուր լինելու բերումով: Իսկ տվյալ պարագայում խնդիրն այն է, որ նոր իրավիճակում հին տրամաբանությունը հավասա­րազոր է երթեւեկությանը հան­դիպակաց վարելուն, ըստ այդմ՝ դա նշանակում է նաեւ այդ հան­դիպակաց վարելու համար ռիս­կերի պատասխանատվություն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ