20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 64 տարեկան: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս առիթով այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ընկերների հետ միասին քաղաքապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին:

Եռաբլուր պանթեոնում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ