06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Չեմ կարծում, որ պարտադիր բառն ամբողջությամբ կհանվի. Հակոբյան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ իշխանական ՀՀԿ-ից ոչ մի պատգամավոր չկարողացավ հակափաստարկ բերել իրենց առաջարկին ՝ստեղծել կարմիր գծերի, արագաչափերի հարցով ժամանակավոր հանձնաժողով: ՛՛Որևէ մեկը հակափաստարկ չբերեց, թե ինչու պետք է մասնավորը մաս կազմի այս գործարքին, իշխանությունը կարողացավ հերթական անգամ օգտագործել իր որոշ գործիչների և ընդդիմության վրա փորձեցին ցեխ շպրտել, որ նա ամբողջությամբ սևացնում է  իրականությունն ու ամեն ինչ ընդունում սև ակնոցներով՛՛: Ըստ Հակոբյանի՝ դրա միակ նպատակը Հայաստանն ինչ-որ անձերի կողմից մասնավորեցումն է: ՛՛Ես այդ գործիչներին ճիշտ բնութագրեի որպես քաղաքական դալտոնիկներ, ովքեր շատ են՛՛:

Հակոբյանը նկատեց, որ խորհրդարանում բովանդակային քննարկումներ չեն գնում ու հարցերը քաղաքականացնում են:

 Ինչ վերաբերում է ՍԴ-ում ընթացող դատական գործընթացին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանդրական ճանաչելու հետ կապված, ապա պատգամավորը չցանկացավ գուշակություններ անել՝ ասելով, որ դա անշնորհակալ գործ է: ՛՛Ես իմ գնահակատանն ունեմ, չեմ կարծում, որ պարտադիր բառը ամբողջությամբ կհանվի, թե ինչ մարտավարություն կորդեգրենք, դա քննարկելի հարց է՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ